Առանձին դեպքերում հարցազրույցներ են անցկացվել փաստաբանների, ինչպես նաև որոշ դատավորների հետ՝ իրավակիրառ բնույթի խնդիրների համապարփակ վերլուծության շրջանակներում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի մակարդակում առկա այն խնդիրները, որոնք նպաստում են նույնաբովանդակ խախտումների կրկնմանը, խոչընդոտում են ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը պետության կողմից: Առավել կարևոր է այն, որ իրավիճակի վերլուծությունն ու խնդիրների նկարագրությունն ամփոփվում են կոնկրետ առաջարկություններով, որոնք պետք է նպաստեն ապագայում համանման խախտումների կանխարգելմանը։
Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։