Սույն փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում Արցախի (որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների բծախնդիր հավաքագրման և վերլուծության վրա:
Արդյունքում ներկայացվում են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների հիմնավոր փաստարկներ, ինչպես նաև իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ՝ համապատասխան շահագրգիռ կողմերին:
Աշխատանքների ընթացքում հանդիպումներ են եղել ընդհանուր թվով 879 վկայի հետ, որոնցից 359-ի հետ անցկացվել են խորքային հարցազրույցներ, միաժամանակ ուսումնասիրվել են բռնությունների արդեն իսկ հաղորդված և դեռ չհաղորդված դեպքերը: Զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վկայությունների հավա- ստիությունը ճշտվել է ապացույցների և այլ աղբյուրներից ստացված վերլուծությունների (տեսանյութեր և լուսա- նկարներ), ռազմական հետախուզության փորձագետների գնահատականների, մարդու իրավունքների իրավիճակի մասին այլ զեկույցների և պետական պաշտոնական զեկույցների օգնությամբ:
***
Սույն փաստահավաք զեկույցը պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից։
Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցել և դրանք համակարգել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը։