Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022

Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

ՀՀ ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք վկաներին հարկադրաբար դատարան ներկայացնելու, բերման ենթարկելու խնդիրները, անդրադարձանք արտասահմանում գտնվող վկաներին դատարան ներկայացնելու խնդրին, այդ թվում՝ տեսակապով հարցաքննությանը և վերաբերելի միջազգային պայմանագրերի կիրառմանը։

Նշված թեմաներին առնչվող խնդիրները վեր էինք հանել «ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն. արդար դատաքննության իրավունք» հետազոտությամբ, որն իրականացրել ենք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի  «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։

Կարգապահական պատասխանատվության որոշումների բողոքարկման մասին

30.08.2022
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով համանուն օրենքում նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:

Դատապարտում ենք ոստիկանության գործողությունները․ հայտարարություն

25.08.2022
2022 թ.-ի օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում

03.08.2022
Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության վերաբերյալ

02.08.2022
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։

«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

28.07.2022
Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր:

Այլընտրանքային զեկույց՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

19.07.2022
Մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Հատիս լեռան գագաթի օտարման և որպես պետության պահպանության ներքո գտնվող բնության հուշարձանի նկատմամբ պարտավորությունների խախտման վերաբերյալ

18.07.2022
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում

11.07.2022
Փաստահավաք զեկույցում հիմնավոր ներկայացվում են պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք տեղի են ունեցել հիմնականում Արցախի բնակչության դեմ 2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների բծախնդիր հավաքագրման և վերլուծության վրա:

Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։