Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում. հարցազրույց Գենյա Պետրոսյանի հետ

18.01.2023

Հունվարի 17-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի նախագիծը։ ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ այս նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է դրա թերություններին և ներկայացրել առաջարկություններ։ Թեև որոշ էական փոփոխություններ ընդունվել են, սակայն բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ֆակտոր ԹՎ»-ի եթերում խոսել է օրենքի նախագծի խնդիրների  և դրանց լուծումների մասին։

«Մեր մոտեցումը հիմնված չէ նրա վրա, որ ազգային անվտանգությանն իրապես վնաս պատճառելու ունակ տեղեկատվությունը լինի հրապարակման ենթակա, այլ ընդհակառակը, գաղտնագրվելիս ցանկացած տեղեկատվություն պետք է գնահատվի խիստ չափանիշների հիման վրա, առաջին հերթին՝ հենց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի տեսանկյունից։ Այդ առումով նախագիծը որոշակիորեն բարելավվել է՝ գաղտնիության աստիճաններն այժմ տարբերակվում են ազգային անվտանգությանը հասցվող վտանգի տեսանկյունից»։

Նախագծի հիմնական խնդիրներից են բավական անհստակ ձևակերպումները, որ լայն մեկնաբանությունների տեղիք են տալիս. «Օրենքով պետք է նախատեսվեն բոլոր երաշխիքները և հակակշիռները, որոնք կբացառեն պետության՝ տեղեկությունը գաղտնագրելու հայեցողությունը։ Անհրաժեշտ է այնպիսի երաշխիքների ստեղծում, որ որևէ իշխանություն չկարողանա այս մեխանիզմներն օգտագործել հասարակությունից հանրային նշանակության տեղեկությունները գաղտնի պահելու համար»։ Խոսելով նմանօրինակ ձևակերպումների մասին՝ Պետրոսյանն առանձնացրել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն հասկացությունը՝ նշելով՝ այն բավական լայն հնարավորություն է տալիս գաղտնագրելու այնպիսի տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք չեն։ Այսինքն՝ որոշ դեպքերում ցանկացած տեղեկություն կարող է մեկնաբանվել այդպես։ Շարունակելով՝ Գենյա Պետրոսյանն անդրադարձել է օրենքի այն սահմանմանը, որով նախատեսվում են, թե որ տեղեկություններն են ենթակա գաղտնագրման, որոնք՝ ոչ՝ ոչ մի դեպքում։ «Այստեղ ևս կան հասկացություններ, որ բավական լայն են և թույլ են տալիս գաղտնագրել տեղեկություններ, որ ազգային անվտանգության հետ որևէ առնչություն չունեն։ Օրինակ՝ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական աշխատանքներ, ֆինանսների և բյուջետային քաղաքականության հետ կապված առանձին տեղեկություններ. բնականաբար, այս հասկացության շրջանակում ընդգրկված որոշ տեղեկություններ ամենայն հավանականությամբ կարող են դասվել պետական գաղտնիքի շարքին, սակայն ակնհայտորեն նման լայն ձևակերպումների պարագայում կարող են գաղտնագրվել նաև ազգային անվտանգությանը չառնչվող տեղեկություններ», - ամփոփել է Պետրոսյանը։

Մեկ այլ թերություն է պատասխանատվության միջոցների անլիարժեքությունը. «Եթե պետական մարմինը գաղտնագրում է մի տեղեկություն, որ չպետք է գաղտնագրեր, կամ ժամկետը լրանալուց հետո չի գաղտնազերծում, պատասխանատվություն չկա։ Այսինքն՝ օրենքն ամբողջությամբ միտված է գաղտնիքը պաշտպանելու, գաղտնագրման հայեցողության ընդլայմանը, իսկ չարաշահման դեմ հակակշռող մեխանիզմերը բացակայում են»։

Հարցին, թե ինչպես է պատասխանատու մարմինների համագործակցությունն այս ոլորտում, Պետրոսյանը նշել է. «Հեղինակը ԱԱԾ-ն է։  Edraft հարթակը ենթադրում է հանրային քննարկում, առաջարկների ներկայացում և հեղինակի հիմնավորված արձագանքը դրանց։ Ճնշող մեծամասնության դեպքում պարզապես նշվել է, որ դիտարկումն ընդունելի չէ նպատակարմարության պատճառաբանմամբ, այսինքն՝ բովանդակային հիմնավորում չի եղել, ինչը բովանդակազրկում է հանրային քննարկման այս ինստիտուտի իմաստը»։

Անդրադառնալով գերատեսչական ցանկերի խնդրին՝ Պետրոսյանը նշել է, որ գործող օրենսդրությունն արդեն ունի այս խնդիրը։ «Ըստ Սահմանադրական դատարանի որոշման՝ գերատեսչական ցանկերը չեն կարող գաղտնագրվել։ Բացառություն կարող են լինել միայն այն տողերը, որոնց վերտառություններն  ինքնին պետական գաղտնիք են պարունակում։ Հետագայում օրենքում  և այժմ էլ նախագծում տեղ գտած ձևակերպումը վկայում է, որ ամբողջ ցանկը այս պատճառաբանությամբ գաղտնագրելու ռիսկ կա նաև այսօր»,-շեշտել է նա։

Պետրոսյանը կարևորել է նաև անկախ արտադատական մասնագիտական մարմնի ստեղծումը, որը կվերահսկի պետական գաղտնիքի պահպանմանն առնչվող գործընթացների իրավաչափությունը։

Օրենսդրության թերի կարգավորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների խախտումների.Գյուրջյան

28.12.2022
#ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովի ընթացքում հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ օրենսդրության խնդիրների մասին՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Կապի օպերատորները տեղյակ չեն լինում՝ դատական թույլտվություն տրված է, թե ոչ

09.12.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Մեդիա կենտրոնում քննարկել են «Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ու մարդու իրավունքները» թեման։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Հակակոռուպցիոն դատարաններ․ բանավեճ Լուրերի եթերում

20.04.2022
Լուրերի եթերում «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» հաղորդման շրջանակներում ԻԶՊՀ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է հակակոռուպցիոն դատարանների թեմայով բանավեճ-քննարկմանը։

«Հայաստանի ժողովրդավար ուղին չունի այլընտրանք»․ քննարկում

14.03.2022
1in.am-ի եթերում Դավիթ Գյուրջյանը մասնակցել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման մասին քննարկմանը։

Ֆոսֆորային զինատեսակների կիրառման համար միջազգային պատասխանատվության հիմքեր կան

24.02.2022
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցի առաջարկներին։

ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը․ փորձագիտական քննարկում

18.01.2022
Դավիթ Գյուրջյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը քննարկմանը, որը կազմակերպել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները

17.12.2021
«Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը հանրայնացնելու ընթացքում Իրավունքի զարգացման և պաշտանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և սեփականության իրավունքների խախտումների դեպքերին։

Բանավեճ․ ո՞ր մարմինը պետք է քննի պաշտոնյաների հանցագործությունները

02.12.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Պաշտոնյաների կատարած հանցագործությունները կքննի ԱԱԾ-ն․ ի՞նչ վտանգներ կան» թեմայով բանավեճին՝ Factor TV-ի եթերում։