Հայաստանի Հանրապետությունում հասնել անկախ դատական իշխանության ԵՎ կայացած ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորման։
Դատական իշխանության անկախության հաստատումը ժողովրդավարական հասարակություն և պետություն ունենալու ամենաէական պայմանն է։ Մարդու խախտված իրավունքի վերակ…
Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մա…
Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարական և ինքնիշխան պետության հիմնասյունն են։ Երկար տարիներ կեղծված ընտրությունների և ժողովրդի իշխանության չիրացո…

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Ինչու՞չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլի ասուլիսին։ Հիշեցնենք, որ Դավիթ Գյուրջյանը եղել է վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ։ Ասուլիսի մյուս բանախոսներն էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արայիկ Պապիկյանը և Զարուհի Մեջլումյանը։

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը։

ՔՀԿ-ների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (IPHR) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։

Ի՞նչ է փոխում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. ԻԶՊՀ առաջարկությունները

Ազգային ժողովն այս օրերին քննարկում է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. նախագիծ, որ անկյունաքարային նշանակության նոր կարգավորումներ է ներդնում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։ Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Այնուհետև 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ:
Նպաստել անկախ դատական համակարգի կայացմանը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եվ մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը՝ իրավահետազոտական աշխատանքի, ջատագովության եվ նպատակային ծրագրերի իրականացման միջոցով։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Հետազոտություններ
Կարևորելով դիրքորոշումների հիմնավորվածությունը՝ կատարում ենք համապարփակ հետազոտական աշխատանք, բացահայտում օրենսդրության և պրակտիկայի խնդիրները, ուսումնասիրում միջազգային փորձը և, հայաստանյան համատեքստը նկատի ունենալով, ներկայացնում առաջարկներ։
տեսնել ավելին
Ձեռնարկներ
Ձեռնարկների միջոցով մենք ներկայացնում ենք որևէ ոլորտի հիմնական իրավակարգավորումները և պարզ ու համակարգված շարադրում կոնկրետ իրավիճակում դրանից բխող անելիքները։
տեսնել ավելին
Քաղաքականության փաստաթղթեր
Քաղաքականության փաստաթղթերի միջոցով մենք անդրադառնում ենք կոնկրետ ոլորտի հիմնական խնդիրներին, վերլուծում դրանք և առաջարկում համապատասխան լուծումներ՝ նշելով նաև խնդրի հասցեատերերին։
տեսնել ավելին