Նախագիծը չի փոխարինում վեթինգին․ Դավիթ Գյուրջյան

25.02.2020

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի փոփոխությունների շուրջ տեղի ունեցող հանրային լսումների ժամանակ մեր հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը խոսել է նախագծի առանցքային թերությունների մասին, որոնք միաժամանակ չեզոքացնում են առկա դրական կարգավորումները, ինչպիսիք են դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացների, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև հայտարարագրման պահանջների խախտման համար կարգապահական պատասխանատվության սահմանումը: Այս ամենը, սակայն, որևէ կապ չունի վեթինգի հետ։

Որպես Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա բազմաթիվ համակարգային խնդիրների լուծում՝ Դավիթ Գյուրջյանը կարևորել է համապարփակ վեթինգի իրականացումը:

«Գործադիր և օրենսդիր իշխանության՝ դատական բարեփոխումների նախաձեռնման հարցում հապաղելու, այդ բարեփոխման սկիզբը մասնավոր դատական վարույթներում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորելու, իսկ նախաձեռնելու պարագայում էլ իրական արմատական բարեփոխման ճանապարհով գնալուց խուսափելու արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ հետհեղափոխական Հայաստանում Յուրիկ Իսկոյանի նման դատավորը, որի կայացրած մեղադրական դատավճիռը շատ չի տարբերվում համատիրության տեղեկանքից, կամ հանրային գերակա շահի, մարտի մեկի և այլ գործերով տիպային վճիռներ կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել, Արթուր Մկրտչյանի նման տխրահռչակ դատավորը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև նշանակվում է Երևան քաղաքի դատարանի նախագահ, իսկ Ռուբեն Վարդազարյանը՝ հայտնի իր՝ նախկին իշխանություններին անմնացորդ հավատարմությամբ և օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցառումների միջնորդությունների «101 տոկոսը» բավարարելով, նշանակվում է ԲԴԽ նախագահ», - ասել է Գյուրջյանը:

Նա եզրակացրել է, որ այս պայմաններում ակնհայտ է՝ քննարկման դրված նախագիծը ի զորու չէ լուծելու այսօր մեր դատական համակարգում առկա խնդիրները և չի կարող որևէ կերպ փոխարինել կամ լրացնել վեթինգի անհրաժեշտությունը:

այնուամենայնիվ, Գենյա Պետրոսյան | Անահիտ Չիլինգարյան

02.07.2021
ԻԶՊՀ տնօրեն, փաստաբան Գենյա Պետրոսյանը և իրավաբան Անահիտ Չիլինգարյանը Բուն TV -ի եթերում զրուցել են հետպատերազմյան համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։ Հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով՝ առաջին հայացքից դժվար է խոսակցություն սկսել ժողովրդավարական արժեքների մասին, և կարծես դա բնական է՝ հաշվի առնելով հետպատերազմական իրողությունները և այն մթնոլորտը, որ ձևավորվեց դրա արդյունքում։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։

Խստացումներ քրեական օրենսգրքում․ ընտրական խախտումներ

10.06.2021
Հանրային ռադիոյի եթերում փաստաբան Դավիթ Գյուրջյանը խոսել է քրեական օրենսգրքում կատարված այն փոփոխությունների մասին, որ առնչվում են ընտրական գործընթացին։ Անդրադառնալով կատարված փոփոխությունների բնույթին ու բովանդակությանը՝ Գյուրջյանը նշել է, որ դրանց նպատակն ավելի շատ խախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորություն ստեղծելն է։

«Հայաստանի մարտահրավերները ԱԺ ընտրությունների նախօրեին». մարզային քննարկումների շարքը մեկնարկել է

03.06.2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել է մարզային քննարկումների շարք։

Օրենքը հնարավորություն չի տալիս գաղտնագրել տեղեկատվութունը կոնկրետ պայմանով. Գենյա Պետրոսյան

19.05.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրավիրած քննարկմանը և անդրադարձել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակում տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող երաշխիքներին։

«Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար». քննարկում

04.05.2021
ԻԶՊՀ ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է CivilNet-ի եթերում ընթացած «Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար» քննարկմանը։

Նախատեսվել է առաջադեմ մեխանիզմ անգործունակ ճանաչված անձանց իրավունքների ապահովման մասով

30.04.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով քննարկմանը։

«Դատարանների ծանրաբեռնվածությունը գործերը ողջամիտ ժամկետում չքննելու արդարացում չէ»․ քննարկում

01.04.2021
«Հետք»-ի եթերում տեղի է ունեցել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետին առնչվող խնդիրների քննարկում, որին մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը: Նա նշել է, որ, ուսումնասիրելով ողջամիտ ժամկետների խախտման հարցը, պարզ է դարձել, որ թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում այս խնդիրը շարունակում է համակարգային բնույթ ունենալ:

Սահմանադրական բարեփոխումները գործընթացը պետք է վերսկսի արտահերթ ընտրություններից հետո

29.01.2021
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները շարունակելու վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումները՝ նշելով, որ գործընթացը շարունակելն այս պայմաններում արդյունավետ չի լինի՝ նկատի ունենալով գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը․ այն պետք է փոխկապակցվի արտահերթ ընտրության արդյունքների հետ։