«Նպաստելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության արդյունավետ իրագործմանը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ընտանեկան բռնության և խտրականության բոլոր ձևերի կանխարգելման համակարգի բարելավմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը: Հիմնադրամը այս նպատակը կկարողանա իրագործել՝ աջակցելով օրենսդրական կարգավորումների վերանայման գործընթացին ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի արդյունավետությունը և ընտանեկան բռնության ենթարկվածների ապաստարանների կողմից տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու համար։
«Նպաստելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության արդյունավետ իրագործմանը» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ԻԶՊՀ-ի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: