Օրենքը հնարավորություն չի տալիս գաղտնագրել տեղեկատվութունը կոնկրետ պայմանով. Գենյա Պետրոսյան

19.05.2021

Ըստ Պետրոսյանի՝ ապօրինի և չհիմնավորված գաղտնագրման հարցերը առավել քան արդիական են նաև այսօր՝ հաշվի առնելով ապատեղեկատվության մարտահրավերները և, ըստ էության, դեռևս համակարգային լուծումներ չունենալու հանգամանքը։ 

1996-ին ընդունված օրենքը մինչ օրս բովանդակային վերանայման չի ենթարկվել։ Կարգավորումները ոչ միայն հնացած են, այլևս ուղղակի հակասում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։ ԱԱԾ-ն վերջերս շրջանառեց մի նախագիծ, ըստ որի հիմնավորման՝ վերանայվում և բարելավվում  է ամբողջ օրենքը՝ կատարելագործելու և արդիականացնելու միտումներով,  սակայն երբ համեմատում ենք գործող օրենքը նախագծի հետ, տեսնում ենք, որ փոքրաթիվ փոփոխություններ են արվել։ Նման քանակի փոփոխությունների դեպքում օրենքի նոր խմբագրությամբ նախագիծ չի կարող ներկայացվել, ուստի այն հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին։

Առավել համակարգային խնդիրները մնացել են չլուծված, ինչպես նաև չի ընդունվել ՀԿ-ների ներկայացրած առաջարկը։

Գենյա Պետրոսյանն անդրադարձել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հետևյալ խնդիրներին՝ նաև առաջարկելով լուծումներ, որոնք կբարելավեն իրավիճակը։

Գաղտնիության տարբեր աստիճան ունեցող տեղեկությունների գաղտնագրման տևողությունը նույնն է:
Օրենսդրությունը հնարավորություն է տալիս տեղեկությունը գաղտնի պահել անորոշ ժամկետով։
Օրենքը հնարավորությունը չի տալիս տեղեկատվությունը գաղտնագրել կոնկրետ պայմանով։
Գերատեսչական ցանկերը մեծ մասամբ գաղտնի են։
Օրենքը հնարավորություն է տալիս ոչնչացնել գաղտնազերծված տեղեկատվությունը։
Չկա պատշաճ վերահսկողություն տեղեկատվության գաղտնագրման նկատմամբ։

Ինչպե՞ս երկիրը դուրս բերել ճգնաժամից և սկսել վերականգնման շրջան․ ՔՀԿ-ների ուղերձը՝ իշխանությանը․ բանավեճ

21.07.2021
Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունից հետո քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ուղերձ էին հղել իշխանությանը՝ ներկայացնելով կոնկրետ քայլեր՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմայով բանավեճի մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը։

այնուամենայնիվ, Գենյա Պետրոսյան | Անահիտ Չիլինգարյան

02.07.2021
ԻԶՊՀ տնօրեն, փաստաբան Գենյա Պետրոսյանը և իրավաբան Անահիտ Չիլինգարյանը Բուն TV -ի եթերում զրուցել են հետպատերազմյան համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։ Հետպատերազմական իրողությունները հաշվի առնելով՝ առաջին հայացքից դժվար է խոսակցություն սկսել ժողովրդավարական արժեքների մասին, և կարծես դա բնական է՝ հաշվի առնելով հետպատերազմական իրողությունները և այն մթնոլորտը, որ ձևավորվեց դրա արդյունքում։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։

Խստացումներ քրեական օրենսգրքում․ ընտրական խախտումներ

10.06.2021
Հանրային ռադիոյի եթերում փաստաբան Դավիթ Գյուրջյանը խոսել է քրեական օրենսգրքում կատարված այն փոփոխությունների մասին, որ առնչվում են ընտրական գործընթացին։ Անդրադառնալով կատարված փոփոխությունների բնույթին ու բովանդակությանը՝ Գյուրջյանը նշել է, որ դրանց նպատակն ավելի շատ խախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորություն ստեղծելն է։

«Հայաստանի մարտահրավերները ԱԺ ընտրությունների նախօրեին». մարզային քննարկումների շարքը մեկնարկել է

03.06.2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել է մարզային քննարկումների շարք։

Օրենքը հնարավորություն չի տալիս գաղտնագրել տեղեկատվութունը կոնկրետ պայմանով. Գենյա Պետրոսյան

19.05.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրավիրած քննարկմանը և անդրադարձել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակում տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող երաշխիքներին։

«Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար». քննարկում

04.05.2021
ԻԶՊՀ ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է CivilNet-ի եթերում ընթացած «Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար» քննարկմանը։

Նախատեսվել է առաջադեմ մեխանիզմ անգործունակ ճանաչված անձանց իրավունքների ապահովման մասով

30.04.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով քննարկմանը։

«Դատարանների ծանրաբեռնվածությունը գործերը ողջամիտ ժամկետում չքննելու արդարացում չէ»․ քննարկում

01.04.2021
«Հետք»-ի եթերում տեղի է ունեցել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետին առնչվող խնդիրների քննարկում, որին մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը: Նա նշել է, որ, ուսումնասիրելով ողջամիտ ժամկետների խախտման հարցը, պարզ է դարձել, որ թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում այս խնդիրը շարունակում է համակարգային բնույթ ունենալ: