ԻԶՊՀ-ն առաջարկում է լրամշակել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և նախատեսել լրացում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում, որով կսահմանվեն ավելի կարճ ժամկետներ նաև վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի արդյունքով Վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության համար։
ԻԶՊՀ-ն առաջարկում է պահպանել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։
ԴԱՀԿ անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ, տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյա ժամկետ, հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում բողոքի քննության շրջանակում հրավիրելու և հարցաքննելու առաջին ատյանի դատարանում արդեն իսկ հարցաքննված, ինչպես նաև չհարցաքննված վկաներին. սրանք ԻԶՊՀ առաջարկներն են՝ Վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների շրջանակում։
Մի խումբ հասարակական կազմակերպություններ կարծիք են հրապարակել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նրանք նշում են, որ մի շարք ոլորտներում Նախագծով սահմանված կարգավորումները զգալի հետընթաց են արձանագրում տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման բնագավառում գործող իրավակարգավորումների համեմատությամբ։
17.01.2023 թ․ Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փորձագիտական կարծիքով ԻԶՊՀ-ն անդրադառնում է նախագծի խնդրահարույց կետերին և համապատասխան առաջարկություններ ներկայացնում։
ԻԶՊՀ այս կարծիքն անդրադառնում է 22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր:
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կարծիքն անդրադառնում է 04.11.2022 թ.-ին Ազգային ժողով ներկայացված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր: Ըստ այդմ, կազմակերպություններն առաջարկում են վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։
Կարծիքն անդրադառնում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման դրված «Անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումների վերանայման և աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծին՝ առաջարկելով փոփոխությունների համատեքստում վերանայել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։
Կառավարությունն առաջարկել է բարելավել հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Առաջարկում ենք ընդլայնել ցանկը՝ ընդգրկելով նաև ՀՀ դատարանների շենքերը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս կարծիքն ամփոփում է ԹԻՀԿ-ի և ԻԶՊՀ-ի դիտարկումները ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման լուծարման անհրաժեշտության և նոր ձևավորվող կառույցի՝ խորհդարանի առաջ հաշվետվողականության վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։