Քաղաքականության փաստաթղթերի միջոցով մենք անդրադառնում ենք կոնկրետ ոլորտի հիմնական խնդիրներին, վերլուծում դրանք և առաջարկում համապատասխան լուծումներ՝ նշելով նաև խնդրի հասցեատերերին։

Դատավորների կարգապահական վարույթների թափանցիկություն

Վերլուծությունը միտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների անհրաժեշտ թափանցիկության գնահատմանը և դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը: Հիմնական առաջարկները վերաբերում ենէթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունը ապահովելուն։

Արդար դատաքննության իրավունքի երաշխիքները Covid-19 համաճարակի պայմաններում

COVID-19-ի պայմաններում ոչ այնքան հրատապ դատական նիստերը սկսեցին հետաձգվել, մի շարք դեպքերում կիրառվեց տեսակապը, որը, թերևս, լավագույն լուծումն է անձանց արդար դատաքննության իրավունքը չխախտելու համար։ Այնուամենայնիվ, այս միջոցը կիրառելիս իրավունքները չխախտելու համար պետք է նկատի ունենալ նաև կոնկրետ գործին առնչվող հանգամանքները։ 
Այս փաստաթուղթն անդրադառնում է դատական նիստերը հեռավար անցկացնելու միջազգային փորձին, հայաստանյան օրենսդրության կարգավորումներին, պրակտիկային ու խնդիրներին՝ վեր հանելով դրական և բացասական կողմերը, մատնանշելով լավագույն փորձն ու դրանից բխող լուծումները։

Դիտորդական կազմակերպությունների արձանագրած խախտումների բողոքարկումը ՀՀ-ում

Ընտրական հանձնաժողովների գործողությունները եւ որոշումները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը ընդլայնելու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարականները դեռեւս մնում են չկատարված: Փաստաթուղթն անդրադառնում է ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման հարցերին: