Կարևորելով դիրքորոշումների հիմնավորվածությունը՝ կատարում ենք համապարփակ հետազոտական աշխատանք, բացահայտում օրենսդրության և պրակտիկայի խնդիրները, ուսումնասիրում միջազգային փորձը և, հայաստանյան համատեքստը նկատի ունենալով, ներկայացնում առաջարկներ։

ՄԻԵԴ վճիռների վերլուծություն. մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք. Հայաստան

Հետազոտությունը նվիրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածից բխող՝ պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման վիճակի գնահատմանը գաղտնի վերահսկողական միջոցների կիրառման բնագավառում՝ հատուկ շեշտադրելով լիազորությունների չարաշահումների դեմ բավարար երաշխիքների ապահովման խնդիրները։

Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում

Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

Աշխատանքային իրավահարաբերություններ և օրենսդրություն. խնդիրներ և լուծումներ

Հետազոտության համար առանցքային են հարկադիր կամ պարտադիր աշխատանքին, երեխաների աշխատանքին առնչվող խնդիրները, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, աշխատանքային պայմանագրերին վերաբերող տարատեսակ խնդիրներ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի, կրթական ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի հետ փոխկապակցված որոշ կարգավորումներ, խտրականության արգելքը և այլն: 

ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն

Հետազոտության նպատակն է բացահայտել և վեր հանել Հայաստանի նկատմամբ կայացված՝ ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները այն գործերով, որոնցով Դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Առանձնացվել են Հայաստանի նկատմամբ կայացված մի շարք վճիռներ ուսումնասիրվել դրանց կատարման ուղղությամբ պետության ձեռնարկած ընդհանուր միջոցները, վերլուծվել են վերաբերելի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, իրավասու մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները։

Համառոտագիր․ տեղեկատվություն ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Սեղմագիրը տեղեկատվության ազատության ոլորտի ուսումնասիրությունն ամփոփող զեկույցի արդյունքների համառոտ ներկայացումն է։ Այստեղ հնարավոր է ծանոթանալ ծրագրի ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներին և առաջարկվող լուծումներին։ Բացի սրանից՝ ոլորտով հետաքրքրվածների համար այն կարող է դառնալ զեկույցին ավելի մանրամասն ծանոթանալու բանալի և այդ առումով ուղեցուցային նշանակություն ունենալ։ 

Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Զեկույցում ըստ ոլորտների և թեմաների ներկայացնում են բացահայտված խնդիրները, միջազգային չափանիշները, լավագույն միջազգային փորձը և վերլուծության հիման վրա առաջարկում լուծումներ։Բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից՝ ուսումնասիրվել են այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։