Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխման առնչությամբ հարկ է նշել, որ այսօր դա կատարվում է ԱԺ-ում կուսակցության ստացած մանդատների համամասնությամբ։ Հաշվի առնելով նախագահների և քարտուղարների դերը ընտրական գործընթացի կազմակերպման փուլում՝ արժե քննարկել հավասարության սկզբունքի կիրառման հարցը։

Անդրադառնալով ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված սահմանափակումներին՝ Պետրոսյանը նշել է, որ վերջիններիս գործունեության անաչառության սկզբունքի ապահովման համար կարիք կա  Առաջարկում ենք նախատեսել դատվածության իրավական հետևանքներից բացառություն նաև ընտրական հանձնաժողովների անդամների համար և թույլ չտալ նշանակել այն անձանց, որոնք երբևէ դատապարտվել են քրեական հանցագործության համար՝ անկախ դատվածության մարված լինել-չլինելուց։  

Ինչ վերաբերում է վարչական պատասխանատվության ենթարկված լինելուն, մասնավորապես ընտրական օրենսգրքի պահանջների խախտման համար ապա առաջարկվում է որոշակի պայմաններում թույլ չտալ անձին նշանակվել ընտրական հանձնաժողովի անդամ։ Եթե որակավորման վկայականի ուժը կորցրած է ճանաչվել օրենսգրքի պահանջների խախտման համար, ևս որոշակի ժամանակահատված անձը հնարավորություն չունենա նշանակվելու հանձնաժողովի անդամ։ Առհասարակ դատական ակտով ճանաչված խախտման դեպքերում ևս առաջարկվում է։