Շրջանառությունից հանել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

08.01.2024

19122023 թ-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր  առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը[1]։

Այսպես, հատկապես խնդրահարույց ենք համարում հետևյալ կարգավորումները.

  • տեղեկություն (հանրային տեղեկություն) հասկացության նեղացում. այն սահմանափակվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց օրենքով նախատեսված գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված տվյալներով, 
  • տեղեկատվություն տնօրինող հասկացության առանց այդ էլ թերի սահմանման ավելի նեղացում,
  •  որոշ տեղեկություններ տրամադրելու համար ավելի երկար ժամկետների սահմանում, 
  • սահմանափակման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի՝ միջազգային փորձին անհամապատասխանություն, 
  • հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով տեղեկատվություն տրամադրելու առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորման բացակայություն։ 

Միևնույն ժամանակ թեև Նախագծով նախատեսված է ոլորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթ, դրա իրականացումը դրված է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտների քաղաքականությունը մշակող և  իրականացնող լիազոր մարմնի վրա։ Սա այդ մարմնի գործառույթներից մեկն է, բայց ոչ հիմնականը։ Ավելին, սահմանված չեն նշված մարմնի անկախության և ինքնավարության երաշխիքները։ 

Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նշել, որ Նախագիծը տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի իրացման  ոլորտային անկյունաքարային փաստաթուղթ է, սակայն մինչև e-draft հարթակում տեղադրվելը չի դրվել ավելի լայն մասնագիտական և հանրային քննարկման։ 

Վերը նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից և անցկացնել համակողմանի քննարկումներ ոլորտային փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ։

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

Երևանի մամուլի ակումբ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

 

 

[1] Տե'ս ԻԶՊՀ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունը, https://ldpf.am/uploads/files/c6e6d078c1c6e6d948c317374cdade30.pdf։  

 

Օրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։ 

Հանրագիր՝ վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով

04.07.2024
ԻԶՊՀ-ն վարչական դատավարությունում դատական վարույթի հրապարակայնությունը սահմանափակող կարգավորումները փոփոխելու վերաբերյալ էլեկտրոնային հանրագիր է ներկայացրել։ Կազմակերպությունն արձանագրել է, որ գործը կամ դրա մի մասը վարչական դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում իմպերատիվ կերպով դռնփակ անցկանցելու վերաբերյալ օրենսդրական պահանջը իրավաչափ չէ և հանգեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

21.05.2024
10․04․2024 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման են դրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանցով առաջարկվող որոշ փոփոխություններ համարում ենք խնդրահարույց և մտահոգիչ՝ դատավարության մասնակիցների իրավունքները անհամաչափ սահմանափակելու բարձր հավանականություն ստեղծող։

Ի՞նչ է փոխում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. ԻԶՊՀ առաջարկությունները

29.02.2024
Ազգային ժողովն այս օրերին քննարկում է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը. նախագիծ, որ անկյունաքարային նշանակության նոր կարգավորումներ է ներդնում դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում։ Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Այնուհետև 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ:

ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ Կառավարության որոշման մաս

22.02.2024
Արդեն տևական ժամանակ է, ինչ ԻԶՊՀ-ի գործունեության մաս է օրենսդրական նախագծերի մշտադիտարկումը, վերլուծությունը, խնդիրներ վեր հանելն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը։ Այս կերպ կազմակերպությունը փորձում է նպաստել մարդու իրավունքներից բխող օրենսդրության ստեղծմանը։ Վերջերս ՀՀ Կառավարությունն ամբողջությամբ ընդունեց դատարանների գործունեության վիճակագրության բովանդակային բարելավմանն ուղղված ԻԶՊՀ-ի առաջարկությունները՝ ընդգրկելով դրանք «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրում։

Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

29.01.2024
Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանրային գերակա շահին առնչվող նախագծերը խնդրահարույց են. կարծիք

10.01.2024
ԻԶՊՀ-ն և գործընկեր կազմակերպությունները խնդրահարույց և մտահոգիչ են համարում ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերով առաջարկվող փոփոխությունները՝ համարելով, որ դրանց չհիմնավորվածությունն առնվազն հարցեր է առաջացնում փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Շրջանառությունից հանել տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագիծը

08.01.2024
19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ )։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Նախագիծը գնահատում ենք խիստ խնդրահարույց՝ նկատի ունենալով դրանում տեղ գտած որոշ կարգավորումների սահմանումները, որոնց հետևանքով Նախագիծը գործող օրենքի համեմատ ընդհանուր առմամբ հետադիմական բնույթ է ստանում։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ գործող օրենքն ինքնին բավականին թերի է՝ հաշվի առնելով առկա միջազգային չափորոշիչներն ու լավագույն փորձը։

Կարծիք պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի մասին

16.11.2023
31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ԻԶՊՀ-ն հրապարակում է իր կարծիքը։

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

24.10.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։