ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024

Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ,  հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

Փորձագիտական կարծիքներ օրենսդրական նախագծերի վերաբերյալ

ԻԶՊՀ-ն իր աշխատանքի ընթացքում դիտարկում է հրապարակվող օրենսդրական նախագծերը, անդրադառնում իր գործունեության ոլորտներին առնչվող խնդրահարույց կարգավորումներին և առաջարկում լուծումներ։ Տարեսկզբին անդրադարձել ենք հետևյալ նախագծերին։

ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

10․04․2024 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման ենդրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Ուսումնասիրելով Նախագծերը՝ դրանցով առաջարկվող որոշ փոփոխություններհամարում ենք խնդրահարույց և մտահոգիչ՝ դատավարության մասնակիցների իրավունքները անհամաչափսահմանափակելու բարձր հավանականություն ստեղծող։

Անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

10.01.2024 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման են դրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

ԻԶՊՀ-ն գործընկեր կազմակերպությունների հետ խնդրահարույց է համարել քննարկվող սոցիալական երաշխիքի շահառու հանդիսացող զինծառայողների շրջանակի նեղացումը (Նախագծի 1-ին հոդված) և այն, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարում է նաև այն պայմանագրային զինծառայողների համար, որոնց համար այդ իրավունքն արդեն իսկ ծագել էր, սակայն որոնք այլևս չեն բավարարում Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող նոր պայմանին։ Կազմակերպությունները շեշտել են՝ նշված դրույթը ուղղակի կերպով հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի՝ իր նկատմամբ կիրառվելու անթույլատրելիության սահմանադրական երաշխիքին:

Հանրային գերակա շահ

20.12.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էին դրվել ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։ Հանրային գերակա շահին առնչվող նախագծերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք մտահոգիչ և խնդրահարույց են։ Ավելին, շեշտել ենք, որ նախագծերի չհիմնավորված լինելը հարցեր է առաջացնում դրանց իրական նպատակներիվերաբերյալ։ 

Տեղեկատվության ազատություն

19․12․2023 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էրդրվել ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վերլուծելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ եզրակացրել էինք, որ օրենքը մի շարք հետադիմական կարգավորումներ է նախատեսում։ Առաջարկել էինք նախագիծը հանել շրջանառությունից։ Արդյունքում Կառավարությունը նախաձեռնեց բազմակողմ քննարկումներ և, ընդունելով հասարակական կազմակերպությունների առաջարկությունները, նախագիծը հանեց շրջանառությունից։  

Օրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնրել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ 

Համատեղ հայտարարություններ և զեկույցներ 

ԻԶՊՀ-ն միացել է հանրային նշանակության կարևոր հարցերին անդրադարձող մի խումբ հայտարարությունների։

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

Հայտարարությամբ դատապարտվում են ոստիկանության շարունակական բռնությունները և դրանց անպատժելիությունը։ Նշվում է, որ ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփման մեջ. «Մասնավորապես շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան»։

Ոստիկանության շարունակակական բռնությունների վերաբերյալ

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները դատապարտում են ոստիկանության շարունակական բռնությունները և դրանց անպատժելիությունը։ Նշվում է, որ ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփման մեջ. «Մասնավորապես շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան»։

ՔՀԿ-ները պահանջում են ոստիկանական բարեփոխումներին ուղղված խորհրդարանական լսումներ՝ ՆԳ նախարարի մասնակցությամբ

Կոչ-պահանջագրով հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում ոստիկանության բարեփոխումների վիճակի և առանցքային խնդիրների լուծման բավարար առաջընթացի բացակայության վերաբերյալ և Ներքին գործերի նախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու կոչ անում. «Այս նախաձեռնությունը կօգնի հանրային վերահսկողություն սահմանել ոստիկանության բարեփոխումների համար հատկացված զգալի միջոցների նկատմամբ, որպեսզի հարկատուների միջոցները ծառայեն իրենց նպատակին, այն է՝ օրենքին ծառայող և մարդու իրավունքները պաշտպանող ոստիկանություն ունենալուն»։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիության վերաբերյալ

Հայտարարությամբ կազմակերպությունները ՀՀ Կառավարությունից պահանջում էին որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ։ 

Քաղհասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ

Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ ՄԱԿ-իԽոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացված համատեղ զեկույցին, որը վերաբերում է խոշտանգումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը, մասնավորապես հայերի նկատմամբ էթնիկ խտրականության հիմքով կատարված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերին։

Համատեղ զեկույց Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերի մասին

Ապրիլի 30-ին ԻԶՊՀ-ն միացել է ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ուղարկած համատեղ զեկույցին, որում ներկայացվում են 2023 թ․ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելության դեպքերը:


Ռազմավարական դատավարություններ և հանրագրեր

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ն իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։


Դատարանը մերժել է ընդերքի տեսչական մարմնի բողոքը. ԹԻՀԿ-ը, CivilNet-ը և ԻԶՊՀ-ն հաղթել են դատը

ԹԻՀԿ-ը ՍիվիլՆեթի հետ 2021-ին դիմել էր տեսչական մարմնին՝ պահանջելով տրամադրել 2018-ից մինչ 2021-ը մետաղական հանքերում տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտերը։ Դիմումը երկու անգամ մերժվել է։ 2022-ին վարչական դատարանը բավարարել էր ԹԻՀԿ-ի, Սիվիլնեթի և ԻԶՊՀ-ի հայցը, պարտավորեցրել տեսչական մարմնին տրամադրել պահանջված տեղեկատվությունը։ Տեսչական մարմինը բողոքարկել էր վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը նույնպես մերժել էր հայցը։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայցը։ Կազմակերպությունների շահերը դատարանում ներկայացնում էին ԻԶՊՀ իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Էլինա Գյուրջյանը և Դավիթ Գյուրջյանը։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

Դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել է մեր շահառուի բողոքը՝ պարտավորեցնելով քրեակատարողական հիմնարկին վերացնելդատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնում տրամադրելուիրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝անչափահաս երեխային տեսակցելու նպատակով:

Հանրագիր՝ վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով

ԻԶՊՀ-ն վարչական դատավարությունում դատական վարույթի հրապարակայնությունը սահմանափակող կարգավորումները փոփոխելու վերաբերյալ էլեկտրոնային հանրագիր է ներկայացրել։ Կազմակերպությունն արձանագրել է, որ գործը կամ դրա մի մասը վարչական դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում իմպերատիվ կերպով դռնփակ անցկանցելու վերաբերյալ օրենսդրական պահանջը իրավաչափ չէ ևա հանգեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը, քանի որ տվյալ պարագայում քննությունը վերադաս ատյանում ենթակա  է դռնփակ կարգով անցկացման  նույնիսկ այն դեպքում, երբ առկա չէ դատական վարույթի հրապարակայնությունը սահմանափակելու որևէ իրավական հիմք։   

Մեդիա 

 

Մասնակցություն «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին

Հունիսի 28-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանըմասնակցել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին՝ ներկայացնելովաշխատանքային իրավունքի ոլորտում կատարված կարևոր փոփոխությունները և դեռևս առկախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ կարիք կա աշխատելու։ Պետրոսյանը հատուկ ուշադրություն է հրավիրել երեխաների աշխատանքի բնագավառում աշխատաժամանակի տևողությանհամատեքստում կատարված փոփոխություններին, բացառապես կենսաթոշակային տարիքըլրանալու հիմքով աշխատանքից ազատելու հնարավորության վերացմանը և խտրականությանն առնչվող բացերի կարգավորումներին։

Տեսանյութը՝ այստեղ։

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Ընտանեկան բռնության զոհերի և վկաների իրավունքներ

ԻԶՊՀ-ի համահիմնադիր և իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Բուն ԹՎ-ի«Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց» հաղորդաշարում Աննա Մինասյանի հետ զրուցել է ընտանեկանբռնության զոհերի և վկաների իրավունքների մասին։

ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

ԻԶՊՀ-ի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը Factor TV-ի ռեպորտաժում խոսել էվերջերս շրջանառված օրենսդրական նախագծի խնդրահարույց կետերի մասին, որոնքդատավարության մասնակիցների իրավունքները անհամաչափ սահմանափակելու ռիսկ են ստեղծում։Գյուրջյանը կարևորել է հստակ չափանիշների որդեգրումը. «Դատավարական օրենսգիրքը կոչված էհնարավորինս մանրակրկիտ դատավարությունը կարգավորելու և չարաշահումների տեղ չթողնելու և' դատավարության մասնակիցների, և', ինչու ոչ, դատարանի համար»։

Ֆիրդուսի թաղամասի տների գործով՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները

Ապրիլի 11-ին ԻԶՊՀ-ի իրավաբաններ Գենյա Պետրոսյանն ու Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի հետ մասնակցել են «Ֆիրդուսի թաղամասի տների գործով ՝ վիճահարույց որոշումներ. ահազանգում են փաստաբանները» խորագրով մամուլի ասուլիսին: Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանի և մի քանի այլ բնակիչների ներկայացուցիչներն են դատական ատյաններում և իրավապահ մարմիններում։ Բանախոսներն անդրադարձել են Ֆիրդուսի թաղամասի տների օտարման խնդրահարույց կողմերին՝ դատարանների հակասական որոշումներ և ոչ միասնական պրակտիկա, սեփականության իրավունքի պաշտպանության անհնարինություն և արդար դատաքննության իրավունքի խախտում, հողերի ապօրինի օտարում։

Ասուլիսը կարող եք դիտել այստեղ։ 

Էլեկտրոնային արդարադատություն

EVN Report-ի հետ զրույցում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը ընդգծել է վիճակագրականէլեկտրոնային գործիք ունենալու կարևորությունը. 

«Առանց վիճակագրության հնարավոր չէ գնահատել դատավորի գործունեության արդյունավետությունը»,- ասում է Պետրոսյանը՝ նշելով, որ արդյունավետության մասին վկայող կարևոր տվյալներ են, թե գործի քննությունը որքան է տևում, ինչ պարբերականությամբ ու քանակով են նիստեր նշանակվում և այլն։

Պետությունը դեռ չի սպառել բոլոր միջոցները. ասուլիս ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման մասին

Մարտի 15-ին ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը մասնակցել է «Ինչու՞ չենբացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով մամուլիասուլիսին և հրավիրված մյուս բանախոսների հետ անդրադարձել ՄԻԵԴ վճիռների և ԵԽՆախարարների կոչի դերին, դրանցից և խորհրդատվական եզրակացություններից հետո գործերիներկա վիճակին, գործերի չբացահայտման պատճառներին և այն քայլերին, որ դեռևս կարելի է և պետքէ կատարել։

Ասուլիսը կարող եք դիտել այստեղ:

«Կոնդ․ որտե՞ղ է հանրային գերակա շահը» թեմայով քննարկում

Մարտի 14-ին Գենյա Պետրոսյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «Կոնդ․ որտե՞ղ է հանրայինգերակա շահը» թեմայով քննարկմանը։ Պետրոսյանը զուգահեռներ է տարելի Ֆիրդուսի և Կոնդիդեպքերի միջև՝ մատնանշելով Ֆիրդուսի բնակիչների սեփականության օտարման գործընթացումտեղի ունեցած խախտումները։ Նա նաև խոսել է Կոնդի իրավական գործընթացի խնդրահարույց կետերի մասին։

Ասուլիսը կարող եք դիտել այստեղ։

Քաղաքականության փաստաթղթեր/«Թեմա/ռեմա»

Բուն TV-ի «Թեմա/ռեմա» հաղորդման եթերում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը և փոդքաստի համահեղինակ ու վարող Սարինե Հայրիյանը զրուցել են քաղաքականության փաստաթղթերի դերի մասին հատկապես պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության համատեքստում։ Պետրոսյանը խոսել է ԻԶՊՀ-ի՝ քաղաքականության փաստաթղթերի միջոցով քաղաքականություններ փոխելու փորձի մասին։

Զրույցը կարող եք դիտել այստեղ։ 

Խիստ խնդրահարույց նախագիծ՝ տեղեկատվության ազատության մասին․ ՀԿ-ները ռիսկեր են տեսնում

Տեղեկատվության ազատության մասին խնդրահարույց նախագծի վերաբերյալ CivilNet-ի անդրադարձում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը մատնանշել է նախագծի որոշ խնդրահարույցկետեր՝ տեղեկություն հասկացության սահմանափակում, լիազոր մարմնի անկախության խնդիրներ և տեղեկատվություն տնօրինողների կողմից տրամադրման ենթակա տեղեկության ծավալի նեղացում։

Հաջողության պատմություններ

Դատարանների վիճակագրության բարելավում

Վերջերս ՀՀ Կառավարությունն ամբողջությամբ ընդունեց դատարանների գործունեությանվիճակագրության բովանդակային բարելավմանն ուղղված մեր առաջարկությունները՝ ընդգրկելով դրանք «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագրում։

Առաջարկությունների շնորհիվ հնարավոր կլինի.

վիճակագրական տվյալներ ստանալ քրեական գործերով դատական վարույթների բոլոր տեսակների մասին,

պատկերացում կազմել գործերի քննության ողջ տևողության մասին։

Դատական ակտերի հարկադիր կատարում

Դեռևս 2022 թ.-ին ԻԶՊՀ-ն հետազոտություն էր կատարել այս բնագավառում՝ վեր հանելով օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և ներկայացնելով թիրախային առաջարկներ: Զեկույցը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարարության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: 2023 թ.-ի մարտին ԻԶՊՀ-ն ներգրավվեց «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն իրականացնող Արդարադատության նախարարության աշխատանքային խմբում, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նախագծում ընդգրկել մի քանի առանցքային առաջարկություններ։ 

 

Շուտով

Շուտով կհրապարակվի «Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում առկա որոշ խնդիրների վերաբերյալ» քաղաքականության համառոտագիրը, որը պատրաստվել է  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիա) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում:

 

Տեղեկատուն պատրաստվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամին» ծրագրի շրջանակում։ 

Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը

12.02.2025
Հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» զեկույցը, որը ներկայացնում է 2024 թվականին քաղաքացիական հասարակության միջավայրի տարբեր ոլորտներում առկա զարգացումները, խնդիրները և առաջարկությունները։ Հայաստանի քաղաքացիական հասարակության միջավայրի ընդհանուր գնահատականը մնացել է անփոփոխ՝ համեմատած 2023 թվականի հետ։ Առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները նույնպես շարունակում են արդիական մնալ։

2-րդ տեղեկատու, 2024

30.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը շնորհավորում է ձեր Ամանորը, մաղթում խաղաղ և ստեղծարար տարի։ Միաժամանակ ձեզ ենք ներկայացնում և ամփոփում 2024-ի երկրորդ կեսին մեր կատարած աշխատանքի տեսանելի մասը։

Իրավունքը բոլորի համար. սեղանի ուսուցողական խաղ

26.12.2024
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մշակել է «Իրավունքը բոլորի համար» խաղը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, հաղորդել գիտելիքներ մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական կյանքում ներագրավվելու ուղիների վերաբերյալ։ Խաղն ունի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ իրավունքի իմաստն ու դերը, ժողովրդավարության հիմնարար արժեքները,  մարդու իրավունքները և դրանց պաշտպանության մեխանիզմները, պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, կուսակցությունների, շահերի խմբերի, հասարակական շարժումների գործառույթները մարդու իրավունքների ոլորտում, ընտրությունները, պետական իշխանության ճյուղերը և վարչական, քաղաքացիական (ընտանեկան և աշխատանքային իրավունք) և քրեական վարույթներ։

ԻԶՊՀ-ի հանրագրի առաջարկն ընդգրկվել է օրենսդրական նախագծերում

04.10.2024
Ամիսներ առաջ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը վարչական դատավարությունում վարույթի լիարժեք հրապարակայնություն ապահովելու պահանջով էլեկտրոնային հանրագիր էր ներկայացրել։ Ինչպես տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից, Հանրագրով կատարված առաջարկն ընդգրկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Ըստ ԻԶՊՀ-ի՝ այս փոփոխությունը կարևոր է նաև դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից. «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վարույթի հրապարակային բնույթըդատավարության մասնակիցներին պաշտպանում է արդարադատության գաղտնի իրականացումից՝առանց հանրության կողմից հսկողության. այն նաև այն միջոցներից մեկն է, որոնց միջոցով կարող էպահպանվել դատարանների հանդեպ վստահությունը»: 

Խտրականության դեմ օրենքի նոր նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

02.08.2024
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Դատարանը ճանաչել է դատապարտյալի ՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով բնակության վայր մեկնելու իրավունքը

12.07.2024
Հուլիսի 2-ին դատարանը կես տարի տևած գանգատարկման գործընթացների արդյունքում բավարարել էմեր շահառուի բողոքը (գործի համար՝ ԵԴ1/0517/15/24)՝ պարտավորեցնելով քրեակատարողականհիմնարկին վերացնել դատապարտյալի՝ անչափահաս երեխային տեսակցելու նպատակով մեկնումտրամադրելու իրավունքի խախտումը, ինչը նշանակում է, որ հիմնարկը պարտավոր է անձին տրամադրելօրենքով նախատեսված ժամկետով (մինչև 10 օր) մեկնում մշտական բնակության վայր՝ անչափահասերեխային տեսակցելու նպատակով: 

ՏԵՂԵԿԱՏՈՒ

11.07.2024
Այս տեղեկատուի միջոցով ամփոփում ենք 2024-ի առաջին ամիսներին մեր կատարած աշխատանքի մի մասը՝ օրենսդրության ուսումնասիրություն, հայտարարություններ, ռազմավարական դատավարություններ, հանրային քննարկումներ և հարցազրույցներ, հաջողության պատմություններ։

«Հանրային տեղեկությունների մասին» նոր օրենքի նախագիծը կոչված է բարելավել բաց տվյալների կառավարումը և հասանելիությունը

10.04.2024
Սույն թվականի փետրվարի 26-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումը կնպաստի բաց տվյալների քաղաքականության իրականացմանը՝ տվյալների թվային շտեմարանների միջոցով հնարավորություն ստեղծելով ավելի արդյունավետ հանրային վերահսկողության համար: Նախագծով մասնավորապես սահմանվում է հետևյալը` հանրային տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը, հանրային տեղեկությունների հասանելիության ապահովման և կառավարման մեթոդները, տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, տվյալների շտեմարանների ստեղծումը և կառավարումը:

Վարչական դատարանը բավարարել է ԹԻՀԿ-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի

09.04.2024
Ապրիլի 5-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին հայցվորի ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: ԹԻՀԿ-ը իր հայցում պնդել էր, որ մերժմամբ խախտվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, քանի որ սահմանափակվել է նշված մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու իր իրավունքը: ԹԻՀԿ-ի շահերը դատարանում ներկայացնում էին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբաններ Գենյա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։