Տեղեկատվության ազատության ոլորտ․ բարեփոխման անհրաժեշտություն

20.07.2020

Ծրագրի փորձագետները ուսումնասիրել են ոչ միայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, այլև այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։ Խոսքը հատկապես վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիքի, օպերատիվ-հետախուզական գործունեության, արխիվային բնագավառներին, քրեական դատավարության, անձնական տվյալների պաշտպանության, գնումների, հանրային ծառայության ոլորտներին: 
 

Ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։  Հիմնադրամի  քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը մատնանշեց ոլորտի կարևորությունը՝ նկատի ունենալով թե՛ տեղական, թե՛ համաշխարհային համատեքստը․ «Ընդհանրապես կա մի սկզբունք, որ ինչքան պետությունը հակված է ավտորիտար կառավարման, այնքան տեղեկատվության ազատության և պետական գաղտնիքի միջև գծվող սահմանը մոտենում է պետական գաղտնիքին։ Եվ ճիշտ հակառակը՝ ինչքան պետությունը դառնում է թափանցիկ, ժողովրդավար և հաշվետու կառավարում է ունենում, այնքան տեղեկատվության մատչելիության սահմանն է լայնանում»։ Ըստ այդմ, մասնագիտական անկախ հետազոտության կարիք առաջացավ, որը թույլ կտար հասկանել, թե ինչ խնդիրներ կան ՀՀ օրենսդրության և պրակտիկայի մեջ, որոնք անհրաժեշտ է շտկել, հաղթահարել և վերանայել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին զուգընթաց։

Քննարկման ընթացքում Գենյա Պետրոսյանը ներկայացրեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիմնական բացերն ու առաջարկվող լուծումները` անդրադառնալով տեղեկատվություն տնօրինողների շրջանակի մեծացմանը, տեղեկատվության տրամադրման ժամկետներին, այն վճարովի տրամադրելուն, արտադատական մարմին ստեղծելու անհրաժեշտությանը, պատասխանատվության միջոցներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկությունները հասանելու դարձնելուն և այլ խնդիրների։

Փորձագետներից Երանուհի Թումանյանցն անդրադարձել է անձնական տվյալների պաշտպանության և գնումների գործընթացի ոլորտներում  տեղեկատվության ազատության հարցերին, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում տեղեկատվության ազատության սահմանափակման խնդրին։

Տեղեկատվության մատչելիության հարցերի մասին պետական գաղտնիքի պաշտպանության ոլորտում խոսել է հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը։

Դասընթաց հանրային ռեսուրսների չարաշահման վերաբերյալ

28.02.2025
Փետրվարի 20-ին և 21-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը անցկացրին պիլոտային վերապատրաստում հանրային ռեսուրսների չարաշահման թեմայով։ Դասընթացավարներն էին ծրագրի փորձագետներ Գենյա Պետրոսյանը, Նատալյա Ադամյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։  Դասընթացի նպատակն է ամրապնդել ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների՝ հիմնական կանոնների և անաչառ վարքագծի առնչությամբ գիտելիքները։ Վերապատրաստման մոդուլը մշակվել է որպես տեղեկատվական արշավի նյութ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Actio popularis կամ ինչպես ընդլայնել ՀԿ-ների`  հանրային շահի պաշտպանության նպատակով  դատարան դիմելու հնարավորությունները

29.12.2024
Դեկտեմբերի 13-ին ոլորտային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ««Actio Popularis» ինստիտուտի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում» խորագրով։  Քննարկման բանախոսներն էին ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը, Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Մարիամ Չիֆլիկյանը, ԻԶՊՀ իրավաբան Էլինա Գյուրջյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը և «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի տնօրեն Արթուր Սաքունցը։

Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ընտանեկան բռնության կանխարգելումը

09.12.2024
Դեկտեմբերի 4-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մասնակցեց  Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կազմակերպած «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձեւավորվող հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին՝ անցկացնելով «Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավական մեխանիզմների արդյունավետությունը» պանելային քննարկումը։  

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն էր ամփոփել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում վեր հանված խնդիրները և ուրվագծվող լուծումները։ Ազգային և միջազգային փորձագետները ներկայացրին ու քննարկեցին ոլորտի հիմնական խնդիրները և հնարավոր արդյունավետ լուծումները։

Քննարկում գաղտնի վերահսկողության միջոցների, դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրների մասին

05.12.2022
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Գաղտնի վերահսկողության միջոցներ․ դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրներ» խորագրով աշխատանքային քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին գաղտնի վերահսկողության միջոցները թուլատրելիս դատարանի իրավասության շրջանակը, դրա որոշման բովանդակությունը և հրատապ դեպքերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին և անկախ վերահսկողության հնարավորություններին։

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։

Ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը

16.12.2021
2021 թ․-ի դեկտեմբերի 17-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։

Կարողությունների զարգացման դասընթաց

14.12.2021
Մի դրվագ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կարողությունների զարգացման գործընթացից, որ սկսեցինք 2021-ին՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։