Զեկույցը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացրել է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։ Բացի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքից՝ ուսումնասիրվել են այն հարակից ոլորտները և իրավական ակտերը, որոնցում տեղեկատվության մատչելիության հարցն առանցքային դեր ունի։ Խոսքը հատկապես վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիքի, օպերատիվ-հետախուզական գործունեության, արխիվային բնագավառներին, քրեական դատավարության, անձնական տվյալների պաշտպանության, գնումների, հանրային ծառայության ոլորտներին: Զեկույցն ամփոփում է ուսումնասիրության արդյունքները, ըստ ոլորտների և թեմաների ներկայացնում բացահայտված խնդիրները, միջազգային չափանիշները, լավագույն միջազգային փորձը և վերլուծության հիման վրա առաջարկում լուծումներ։