Ծրագրի նպատակն է վեր հանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող ընդհանուր պարտավորությունների կատարման համակարգային խնդիրները օպերատիվ-հետախուզական գործունեության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոնկրետ բաղադրիչների, նաև խախտման զոհերի իրավունքների համատեքստում։
Հայաստանի Հանրապետության դեմ 8-րդ հոդվածի վերաբերյալ սակավաթիվ ՄԻԵԴ վճիռներ կան։ Բանն այն է, որ շատ քիչ գործ է տարվել ՄԻԵԴ այս թեմայով։ Այնուամենայնիվ, Հայաստանի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան շարունակում են անհամահունչ լինել Կոնվենցիային։
Հետազոտության շրջանակներում կմատնանշվեն ոչ միայն ՀՀ, այլև Եվրոպայի խորհրդի այլ անդամ երկրների դեմ կայացված վճիռներից բխող համակարգային խնդիրները և ընդհանուր միջոցները։ Կուսումնասիրվեն 8-րդ հոդվածին առնչվող ազգային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, կմշակվի առաջարկություններ փաթեթ՝ ներպետական օրենսդրությունը Կոնվենցիային համապատասխանեցնելու և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ապահովելու նպատակով։ Ծրագրի ավարտին կհրապարակվի զեկույց։