ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում

15.04.2022

«ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` քրեական և քրեական դատավարության օրենսդրության, ընտրական օրենսդրության բարեփոխումների, հավաքների ազատության, ԶԼՄ-ի, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում» ծրագրի նպատակն է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև ընտրական օրենսդրության բարեփոխման, հավաքների ազատության, ԶԼՄ-ների, տեղեկատվության ու կարծիքի արտահայտման ազատության խթանումը` նշված համաձայնագրի կիրարկման մշտադիտարկման միջոցով:

Հիմնադրամը մշակել է հասցեական առաջարկություններ բոլոր վերոգրյալ բնագավառներում, որոնք, ընդունման դեպքում, պետք է հանգեցնեն տեղեկատվության ազատության ապահովման գործնական երաշխիքների ստեղծմանը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխմանը, ընտրական վարչարարության բարելավմանը: 

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  ՀՀ - ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մշտադիտարկում` նախապես որոշված բնագավառներում սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին հետևելու միջոցով, մասնավորապես Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզում սահմանված միջոցառումների կատարման գնահատում` նախատեսված ժամկետների պահպանման և նպատակների իրականացման տեսանկյունից: Բացի այդ, իրականացվել է նաև նախանշված ոլորտներում քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման ճանապարհային քարտեզով ամրագրված առաջարկությունների ներկայացում իրավասու մարմիններին և դրանց ընդունման խթանում:

Ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։

44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք աշխատանք

15.04.2022
Ծրագրի նպատակն է իրականացնել փաստահավաք առաքելություն Արցախի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող թիրախային հարձակումների, մարդու իրավունքների և մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի խախտումների արձանագրման, վերլուծության, ինչպես նաև դրանց վերաբերյալ զեկույցների կազմման համար։

Տեղեկատվության ազատության խթանումը Հայաստանի Հանրապետությունում

15.04.2022
2020 թ․-ին ԻԶՊՀ-ն իրականացրեց տեղեկատվության ազատության խթանմանն ուղղված ծրագիրը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ։

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում

25.10.2021
2021 թ․-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամն իրականացրեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կարողությունների զարգացման ծրագիր

01.06.2021
Ծրագրի հիմնական նպատակը հիմնադրամի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է՝ դրա արդյունավետությունը և կայությունը երաշխավորելու միտմամբ և երկարաժամկետ հեռանկարում իրավական մտակենտրոնի վերածելու ցանկությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ․-ի հունիսից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։