Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրների վերաբերյալ

06.08.2024

Սույն քաղաքականության համառոտագրի նպատակն է վեր հանել հիմնականում վարչական դատավարության օրենսդրության բնագավառում առկա խնդիրները՝ շեշտադրելով հատկապես նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող կարգավորումները: Փաստաթուղթը մշակվել է գործող օրենսդրության վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով ձևավորված դատական պրակտիկան, վերաբերելի համեմատական փորձը և միջազգային չափանիշները։

Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել նաև առանձին փաստաբանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցների արդյունքները՝ գործնական բնույթի հիմնահարցերը վեր հանելու և ոլորտին առնչվող խնդիրների շուրջ վերջիններիս գնահատականները արձանագրելու նպատակով։ 

Փաստաթուղթն անդրադառնում է նաև դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում արձանագրված մի քանի հիմնախնդիրներին, որոնց կարգավորումը էական նշանակություն կունենա կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու և խոցելի խմբերի համար համապատասխան երաշխիքների ապահովման տեսանկյունից։ Փաստաթուղթը բացահայտված բոլոր խնդիրների կապակցությամբ ներկայացնում է հասցեական լուծումներ, որոնք օգտակար կլինեն իրավասու մարմինների համար՝ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների և լրացումների նախագծերի մշակման համար։

Բացահայտված խնդիրների հետևողական հասցեագրումը իրավասու պետական մարմինների կողմից էական նշանակություն կունենա առաջին հերթին ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտումները կանխարգելելու, ինչպես նաև դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Փաստաթուղթն ընթերցելու համար սեղմեք  ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

*****

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#Juremonia #Ջուրեմոնիաwww.juremonia.am ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Ներբեռնել

Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի որոշ խնդիրների վերաբերյալ

06.08.2024
Սույն քաղաքականության համառոտագրի նպատակն է վեր հանել հիմնականում վարչական դատավարության օրենսդրության բնագավառում առկա խնդիրները՝ շեշտադրելով հատկապես նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթին առնչվող կարգավորումները: Փաստաթուղթը մշակվել է գործող օրենսդրության վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով ձևավորված դատական պրակտիկան, վերաբերելի համեմատական փորձը և միջազգային չափանիշները։ Ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել նաև առանձին փաստաբանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցների արդյունքները՝ գործնական բնույթի հիմնահարցերը վեր հանելու և ոլորտին առնչվող խնդիրների շուրջ վերջիններիս գնահատականները արձանագրելու նպատակով։ 

Արդար դատաքննության իրավունք. ողջամիտ ժամկետի խախտմանն առնչվող խնդիրներ

03.11.2023
Սույն հետազոտության նպատակն է վեր հանել այս բնագավառում առկա միջազգային փորձը՝ նպատակ ունենալով բացահայտելու այլ պետություններում ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը և մոդելները, ինչպես նաև այս բնագավառում առկա միջազգային չափանիշները։

Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում

03.08.2022
Հետազոտության նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

Դատավորների կարգապահական վարույթների թափանցիկություն

01.05.2022
Վերլուծությունը միտված է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների անհրաժեշտ թափանցիկության գնահատմանը և դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը: Հիմնական առաջարկները վերաբերում են էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը և հանրային վերահսկողության հնարավորությունը ապահովելուն։

ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն․ արդար դատաքննության իրավունք

27.04.2021
Հետազոտության նպատակն է բացահայտել և վեր հանել Հայաստանի նկատմամբ կայացված՝ ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները այն գործերով, որոնցով Դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Առանձնացվել են Հայաստանի նկատմամբ կայացված մի շարք վճիռներ ուսումնասիրվել դրանց կատարման ուղղությամբ պետության ձեռնարկած ընդհանուր միջոցները, վերլուծվել են վերաբերելի օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, իրավասու մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները։