Վեթինգի դեպքում կարող են գործածվել կոշտ գործիքներ

21.04.2020

Շրջանառվող նախագիծը որևէ առնչություն չունի վեթինգի հետ․ նման կարծիք է արտահայտել Պետրոսյանը բանավեճի ընթացքում։ Բանախոսը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով վեթինգից հրաժարվելուն, նշել է, որ դա տեղի է ունեցել միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ կոնսենսուսի արդյունքում․ «Այս փաստական տվյալը, որ տեղ է գտել կարծիքում, իրականությանը չի համապատասխանում, որովհետև քաղաքացիական հասարակությունը նման պահանջ չի ներկայացրել։ Ընդհակառակը, 2019 թ․-ի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ որպես օրակարգային հարց բազմաթիվ կազմակերպություններ բարձրացրին վեթինգի՝ որպես անցումային արդարադատության գործիքի անհրաժեշտությունը։ Թե՛ մեր կազմակերպության, թե՛ մի շարք այլ կազմակերպությունների գնահատականն այն է եղել, որ դատական համակարգի անկախության, այդտեղ առկա կոռուպցիոն երևույթների, դատարանների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակի հետ կապված խնդիրները լուծում ստանալ կարող են միայն համապարփակ վեթինգի միջոցով»։

Այս նախագծում կան այնպիսի կարգավորումներ, որոնք սպառնալիք են դատավորների անկախության տեսանկյունից․ «Սովորական պայմաններում նման գործիքակազմը, որը բավական լայն հայեցողություն է նախատեսում թե՛ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, թե՛ գնահատման համակարգում նախատեսված չափանիշների տեսանկյունից, բնականաբար, չի կարող համարվել ընդունելի և թույլատրելի»,- ասել է Պետրոսյանը։  Ի տարբերություն դրա՝ վեթինգի շրջանակում կարող են կիրառվել բավական կոշտ և հետադարձությամբ աշխատող գործիքներ, որոնց նպատակը կլինի ամբողջ դատական համակարգի վերագնահատման իրականացումը, և այդուհետ կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ սահմանափակեն հայեցողությունը   կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ որպես նրանց անկախության երաշխիք։

Անդրադառնալով Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կազմին՝ Պետրոսյանը նշել է, որ դրական է ոչ դատավոր անդամների ներգրավման նախաձեռնումը, սակայն եթե միայն երկուսն է իրավաբան-գիտնական՝ առաջադրված ՀԿ-ների կողմից, ապա դա էական ազդեցություն չի ունենալու որոշումների կայացման հարցում։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։

Խստացումներ քրեական օրենսգրքում․ ընտրական խախտումներ

10.06.2021
Հանրային ռադիոյի եթերում փաստաբան Դավիթ Գյուրջյանը խոսել է քրեական օրենսգրքում կատարված այն փոփոխությունների մասին, որ առնչվում են ընտրական գործընթացին։ Անդրադառնալով կատարված փոփոխությունների բնույթին ու բովանդակությանը՝ Գյուրջյանը նշել է, որ դրանց նպատակն ավելի շատ խախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորություն ստեղծելն է։

«Հայաստանի մարտահրավերները ԱԺ ընտրությունների նախօրեին». մարզային քննարկումների շարքը մեկնարկել է

03.06.2021
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել է մարզային քննարկումների շարք։

Օրենքը հնարավորություն չի տալիս գաղտնագրել տեղեկատվութունը կոնկրետ պայմանով. Գենյա Պետրոսյան

19.05.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրավիրած քննարկմանը և անդրադարձել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակում տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող երաշխիքներին։

«Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար». քննարկում

04.05.2021
ԻԶՊՀ ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը մասնակցել է CivilNet-ի եթերում ընթացած «Քրեական պատասխանատվություն՝ ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար» քննարկմանը։

Նախատեսվել է առաջադեմ մեխանիզմ անգործունակ ճանաչված անձանց իրավունքների ապահովման մասով

30.04.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով քննարկմանը։

«Դատարանների ծանրաբեռնվածությունը գործերը ողջամիտ ժամկետում չքննելու արդարացում չէ»․ քննարկում

01.04.2021
«Հետք»-ի եթերում տեղի է ունեցել դատական գործերի քննության ողջամիտ ժամկետին առնչվող խնդիրների քննարկում, որին մասնակցել է ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը: Նա նշել է, որ, ուսումնասիրելով ողջամիտ ժամկետների խախտման հարցը, պարզ է դարձել, որ թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում այս խնդիրը շարունակում է համակարգային բնույթ ունենալ:

Սահմանադրական բարեփոխումները գործընթացը պետք է վերսկսի արտահերթ ընտրություններից հետո

29.01.2021
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները շարունակելու վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Գենյա Պետրոսյանը ներկայացրել է ԻԶՊՀ դիրքորոշումները՝ նշելով, որ գործընթացը շարունակելն այս պայմաններում արդյունավետ չի լինի՝ նկատի ունենալով գործող իշխանության հանդեպ հանրային վստահության պակասի խնդիրը․ այն պետք է փոխկապակցվի արտահերթ ընտրության արդյունքների հետ։

Պրոակտիվ հրապարակվող տեղեկությունների ցանկը պետք է ընդլայնվի

24.01.2021
«Ռադիո հայ»-ի եթերում «Հայաստանի եվրոպական ապագա» հաղորդման շրջանակում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնական խնդիրներին: