Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարական և ինքնիշխան պետության հիմնասյունն են։ Երկար տարիներ կեղծված ընտրությունների և ժողովրդի իշխանության չիրացումից հետո կարևոր է ընտրական այնպիսի համակարգի ձևավորումը, որը մշտապես կապահովի ժողովրդի՝ ընտրությամբ իշխանություն ձևավորելու իրավունքը։ Որպես «Ականատես» դիտորդական առաքելության մաս՝ մենք մշտապես մասնակցում ենք ընտրությունների վերահսկողությանը, հայտնաբերված խնդիրների հիման վրա առաջարկում լուծումներ և վարում ռազմավարական դատավարություններ՝ փորձելով նպաստել թե՛ օրենսդրության, թե՛ պրակտիկայի բարելավմանը։

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների մասին

21.06.2021

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թ․ հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում։
Առաքելության շրջանակներում ներգրավվել է 580 դիտորդ, որոնք դիտարկել են 300 ընտրատեղամաս Հայաստանի ողջ տարածքում։ Ներգրավվել է նաև շրջիկ դիտորդներից բաղկացած 22 խումբ, որոնք այցելել են ընտրանքից դուրս գտնվող ավելի քան150 ընտրատեղամաս, ինչպես նաև դիտորդներ, որոնք հսկել են 33 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։
2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումն իրականացվել է պատահական ներկայացուցչական ընտրանքի հիման վրա և ներառել է ձայների զուգահեռ հաշվարկ (ՁԶՀ):
ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը, ինչպես նաև քվեների բաշխումը:
Թեև դիտորդությունը չի ծածկում երկրի բոլոր ընտրական տեղամասերը՝ ընտրանքի վրա հիմնված ՁԶՀ մեթոդը թույլ է տալիս խոսել ընտրական գործընթացի և ստացված արդյունքների մասին՝ համապետական մակարդակով։ Այն կարող է վերահաստատել կամ հարցականի տակ դնել քվեարկության արդյունքները՝ նպաստելով ընտրությունների հրապարակված արդյունքների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը կամ ընդհակառակը՝ վերհանելով հնարավոր խնդիրները։
«Ականատեսի» դիտարկման համաձայն քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է քաղաքացիների շահագրգիռ և ակտիվ մասնակցության պայմաններում։ Գործընթացները հիմնականում իրականացվել են կազմակերպված, սահուն, առանց կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ, նկատվել է որոշակի լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, ուղղորդումների, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման և վերահսկելի քվեարկության դեպքերի հետ։ Թեև ընտրախախտումներում նկատվել է տարբեր կուսակցությունների և դաշինքների («Պատիվ ունեմ», «Բարգավաճ Հայաստան»,

«Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», Հայ ազգային կոնգրես, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») ներկայացուցիչների մասնակցություն, դեպքերի ճնշող մեծամասնության պատասխանատուն եղել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։

Ներբեռնել

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների մասին

21.06.2021
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թ․ հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում։

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին (դիտարկման ժամանակահատվածը՝ հունիսի 7-16, 2021թ.)

18.06.2021
Դիտորդական առաքելության մասին «Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ.-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից:

Արցախի Հանրապետության 2020թ․ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման խնդիրները

16.06.2020
Արցախի Հանրապետությունում (ԱՀ) 2020թ․ մարտի 31-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ուսումնասիրություն:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

01.04.2020
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։

Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

24.03.2020
Դիտորդական առաքելության մասին «Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: Արցախի Հանրապետությունում դիտորդական առաքելության գործընկերը «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունն է։

Անդրադարձ Ազգային ժողովի ընտրությունների ընտրախախտումներին և Կառավարության ձևավորման կարգին

15.12.2018
Iravaban.net-ի եթերում Իրավունքի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ Երանուհի Թումանյանցը և Գենյա Պետրոսյանն անդրադարձել են Ազգային ժողովի ընտրության ընթացքում արձանագրված խախտումներին և Կառավարության ձևավորման կարգին։