Գենյա Պետրոսյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի համահիմնադիրն է և տնօրենը։ Նա քաղաքացիական և վարչական գործերով մասնագիտացած իրավաբան-փաստաբան է, որը մի շարք գործերով դիմումներ է ներկայացրելնաև ՍԴ և ՄԻԵԴ։ 1998-2002 թթ.-ին Գենյա Պետրոսյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2002-2004 թթ.-ին՝ նույն ֆակուլտետի և Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում։ Նա երկար տարիներ աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2012-2014 թթ.-ին եղել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, 2014-2015 թթ.-ին՝ առաջին տեղակալը։ Այնուհետև Գ. Պետրոսյանը իր գործունեությունը շարունակել է քաղաքացիական հասարակության դաշտում՝ մասնավորապես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ում՝ մասնակցելով 2015 թ.-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի, ինչպես նաև 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկման ծրագրերին, որոնք իրականացվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում։ 2018 թ.-ի դեկտեմբերից նա մասնակցել է «Ականատես» դիտորդական առաքելության ընտրական ծրագրերին՝ համակարգելով ընտրությունների բողոքարկման աշխատանքները։ Այս ողջ ընթացքում նա զբաղվել է ակտիվ փաստաբանական գործունեությամբ։ Գ. Պետրոսյանը նաև տարբեր ձեռնարկների և հետազոտությունների համահեղինակ է։
Դավիթ Գյուրջյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է։ Նա քրեական, վարչական և քաղաքացիական գործերով մասնագիտացած իրավաբան-փաստաբան է, որը մի շարք գործերով դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ։ 2007-2011 թթ.-ին ուսանելէ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2014-2016 թթ.-ին սովորել է նույն համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2015-2018 թթ.-ին Դավիթը աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունում՝ վարելով կազմակերպության շահառուների գործերը։ Դավիթը մասնակցել է 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտարկման աշխատանքներին՝ դիտորդների վերապատրաստման դասընթացներ անցկացնելով, ինչպես նաև նրանց իրավունքները ներկայացնելով իրավապահ մարմիններում և տարբեր դատական ատյաններում։ 2017-2018 թթ.-ին եղել է «Հանրային վերահսկողություն 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի իրավաբան-փորձագետներից՝ մասնակցելով դիտորդական գործընթացին առնչվող իրավական գործընթացներին։ 2018 թ.-ի սեպտեմբերից Դավիթը մասնակցում է «Ականատես» դիտորդական առաքելության իրավական աշխատանքներին։ Նա «Իմացիր քո իրավունքները. ուղեցույց ընտրողների համար» ձեռնարկի, ինչպես նաև մի շարք իրավական հետազոտությունների համահեղինակներից է։ Որպես փորձագետ, ինչպես նաև ծրագրերի համակարգող՝ նա մասնակցում է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավահետազոտական ծրագրերին։ Նա նաև վարչապետի որոշմամբ ստեղծված ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ է։
Սերգեյ Գրիգորյանը իրավաբան-փաստաբան է՝ մասնագիտացած վարչական գործերով, մի շարք դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ։ 2004-2009 թթ.-ին Սերգեյը սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2012-2016 թթ.-ին՝ Երևանի Գլաձորի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2016-2017 թթ.-ին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ ստանալով փաստաբանի արտոնագիր։ Որպես փաստաբան՝ Սերգեյը ներկայացուցչություն է իրականացրել հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքների գործերով, մասնակցել ռազմավարական դատավարությունների։ 2014-2018 թթ․-ին աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված տարբեր ծրագրերում։ 2015 թ.-ին որպես իրավաբան մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտարկման իրավական աշխատանքներին, 2017 թ.-ին՝ «Հանրային վերահսկողություն 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրին։ 2018 թ.-ի սեպտեմբերից մասնակցել է «Ականատես» դիտոդական առաքելության իրավական աշխատանքներին, որպես փորձագետ ներգրավված է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ծրագրերում։
Ռիմա Գրիգորյանը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հիմնադիրներից է։ 2009-2013 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում, 2013-2015 թթ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2013-2015 թթ.-ին աշխատել է «Ի լուր» լրատվական-վերլուծական կայքում՝ վարելով «Հարցազրույց Հայաստանի հետ» շարքի հարցազրույցները, իսկ 2015-2016 թթ.-ին «Համբարձում» կայքում։ 2015 թ.-ի հոկտեմբերից Ռիման որպես հանրային կապերի պատասխանատու աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ում։ 2018 թ.-ի հունիսից մինչ 2019 թ.-ի հուլիսը նա աշխատել է Լեզվի կոմիտեում՝ որպես նախագահի օգնական։ 2019 թ-ի հուլիսից մասնակցել է Հիմնադրամի հաղորդակցության կազմակերպման աշխատանքներին։ Որպես խմբագիր և հետազոտող՝ նա շարունակում է իր մասնագիտական գործունեությունը՝ մասնակցելով հայերենի ծառադարանի աշխատանքներին և խմբագրելով տարբեր տեքստեր։
Էլինա Գյուրջյանը փաստաբան է՝ մասնագիտացած քաղաքացիական և վարչական գործերով։ 2006-2010 թթ.-ին Էլինան սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2010-2012 թթ.-ին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2015 թ.-ին ստացել է փաստաբանի արտոնագիր։ 2012-2013 թթ.-ին աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես տեղեկատվության, վերլուծության և միջազգային հարաբերությունների բաժնի կրտսեր մասնագետ, 2013-2015 թթ.-ին՝ նույն հաստատությունում՝ իրավաբան։ 2015-2016 թթ.-ին աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ում։ Մասնակցել է «Հանրային վերահսկողություն 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի աշխատանքներին։ 2018 թ.-ի սեպտեմբերից մասնակցում է «Ականատես» դիտորդական առաքելության իրավական աշխատանքներին, որպես փորձագետ ներգրավված է Իրավունքի զարգացման և պաշտպանության ծրագրերում։