Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Առաջարկներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

05.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը համատեղ առաջարկներ են ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։

 

Կարծիքն ամբողջությամբ կարդալու համար ներբեռնե՛ք այն։

Ներբեռնել