Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

ՀՀ-ում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

08.09.2020

Փոխարենը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվում է կամավորական գործունեությունը կարգավորող առանձին օրենք։

Հարկ է նկատել, որ կամավորական գործունեությանն (աշխատանքին) առնչվող հարաբերությունները կառուցվում են կամաարտահայտման ազատության դրսևորման առավելագույն աստիճանի վրա, ուստիև դրանք պահանջում են խիստ սահմանափակ շրջանակի հարցերի կարգավորում՝ հիմնականում, կողմերի իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու և կամավորական ուժի շահագործումը կամ այլ կերպ չարաշահումը բացառելու նպատակով։ Ոլորտը կարգավորող առանձին օրենք նախաձեռնելու պարագայում կարգավորման ենթակա հարցերի շրջանակը արհեստականորեն ուռճացվում է և ավելորդ ծանրաբեռնում իրավահարաբերությունները, մինչդեռ հարկավոր է ապահովել բավարար ճկունություն կամավորական աշխատանքի կազմակերպող կառույցի և կամավորի փոխհամաձայնեցված գործողությունների համար։


Կարծում ենք՝ ողջամիտ է կամավորական գործունեությունը (աշխատանքը) դիտարկել աշխատանքային օրենսդրության շրջանակում և դրան անդրադառնալ ներկայումս մշակվող համապատասխան բարեփոխումների հայեցակարգում՝ սահմանելով նվազագույն պահանջներ։

Առաջարկություն․

Կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի նախագծում՝ առանձին գլխով՝ հաշվի առնելով և ամրագրելով հետևյալ իրավակարգավորումները․

1. սահմանել, որ աշխատանքային օրենսգրքի համապատասխան գլխով նախատեսված իրավանորմերը կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները․

2. օրենսդրական կարգավորումից դուրս թողնել այն դեպքերը, երբ կամավորական գործունեությունը կազմակերպում են չգրանցված հասարակական միավորումները կամ ֆիզիկական անձինք կամ այն կազմակերպվում է արտակարգ իրավիճակներում՝ դրանց հետևանքները վերացնելու նպատակով․

 

Բոլոր առաջարկները կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել