Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք-առաջարկ տեղեկատվության ազատությանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ

01.06.2020

Առաջարկվող փոփոխություններով տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանվում են քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նրանով, որ հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ:
 

Հաշվի առնելով նախատեսված փոփոխությունները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել նաև դիմողի անուն ազգանունը նշելու վերաբերյալ պահանջը՝ սահմանելով անանուն գրավոր հարցումներ ներկայացնելու իրավունք: Այս համատեքստում հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն. «1. Դիմողը չպետք է պարտավորված լինի ներկայացնել պատճառներ՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալու համար: 2. Մասնակից պետությունները կարող են դիմողներին անանուն մնալու իրավունք տալ՝ բացի այն դեպքերից, երբ ինքնության բացահայտումն էական է հարցմանը ընթացք տալու համար: 

Տեքստն ամբողջությամբ կարդացե՛ք՝ սեղմելով ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել