Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք հանրային նշանանակության տեղեկությունների պրոակտիվ հրապարակման սահմանափակման մասին

21.07.2021

2021թ. հուլիսի 2-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ Կառավարության որոշման փոփոխության նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվակաի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»։Համաձայն նախագծով առաջարկվող փոփոխությունների Նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը1։ Ըստ նախագծի՝ տեղեկատվության վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի 1104-Ն և ՀՀ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար։

Առաջարկում ենք նախագիծը դիտարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում, ինչը հնարավորություն կտա կանխատեսելիության և իրավական որոշակիության շրջանակներում կարգավորել տեղեկատվության այն տեսակները, որոնց սահմանափակումը չի կարող որակվել որպես տեղեկատվության ազատության իրավունքի խախտում:

Գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են հանրային կառավարման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնառությունների ապահովման տեսանկյունից, հակասում են ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածի պահանջներին, իսկ ներկայացված հիմնավորումը՝ ոչ բավարար են, մի քանի պատճառներով՝ Մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում որպես ռիսկային տվյալ որակված տեղեկությունների մեծ մասը ներառված է Պետական գնումների մասին վերանայված համաձայնագրի (ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 05.06.2015թ.)4 ՝ «Գնման մասին տեղեկատվության թափանցիկություն» վերտառությամբ XVI հոդվածում՝ որպես հրապարակման ենթակա տեղեկատվություն: Այսպես, Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան 72 օր հետո, պատվիրատուն պետք է հրապարակի ծանուցում համապատասխան թղթային կամ էլեկտրոնային եղանակով` թվարկված III Հավելվածում: Եթե մարմինը ծանուցումը հրապարակում է միայն էլեկտրոնային եղանակով, ապա տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ողջամիտ ժամանակահատվածում:

Կարծիքն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք ՆԵՐԲԵՌՆԵԼ կոճակը։

Ներբեռնել