Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

10.03.2022

ՀՀ քննչական կոմիտեն վերջերս «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկել էր քրեական պատասխանատվություն նախատեսել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ հետևանք կառաջացնի այն։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ներկայացրել է կարծիք՝ առաջարկելով նախագծից հանել 2-րդ հոդվածը։

Կարծում ենք՝ այս փոփոխությունը խնդրահարույց է․ ըստ էության առաջարկելով ռազմական դրության իրավական ռեժիմի` օրենքով նախատեսված ցանկացած սահմանափակման խախտման համար (անկախ հետևանքներից) քրեական պատասխանատվության սահմանում վարչական պատասխանատվության փոխարեն, նախագծի հեղինակը որևէ կերպ չի հիմնավորում այս խստացման անհրաժեշտությունը, օրինակ՝ չի բերում որևէ վիճակարգրական տվյալ, որը կփաստեր վարչական պատասխանատվության՝ անարդյունավետ կամ պակաս արդյունավետ լինելը։

Կարծիքն ամբողջությամբ կարդացելու համար կարող եք ներբեռնել։

Ներբեռնել