Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

22.10.2021

14.10.2021 թ. իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ներկայացնում են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ներպետական ոլորտային օրենսդրության և միջազգային լավագույն փորձի վերլուծության վրա:

Կարծիքն ամբողջությամբ կարդալու համար ներբեռնե՛ք այն։

Ներբեռնել