Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Խստացնել տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվությունը

08.02.2022

Առաջարկում ենք սահմանել պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար․

  • տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու,
  • իրականությանը չհամապատասխանող/կեղծ տեղեկատվություն տրամադրելու (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը),
  • տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու
  • օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու:

Առաջարկում ենք խստացնել պատասխանատվությունը․

  • վթարի փաստը թաքցնելու, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելու, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելու, միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար:

Նախագծի վերաբերյալ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների կարծիքին և առաջարկներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՝ ներբեռնելով տեքստը։

Ներբեռնել