Դիտարկումներ և առաջարկություններ ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

15.11.2024

«Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքները հանդես են եկել համատեղ առաջարկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված են  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք  24.10.2024 թ. ընդունվել են ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ:  Թե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը և թե  առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում  առաջարկվող մի շարք կարգավորումներ, մեր գնահատմամբ, խնդրահարույց են և ոչ բավարար հիմնավորված:

Փաստաթղթին ծանոթանալու համար ներբեռնե'ք այն։

Ներբեռնել

Պահանջում ենք քննարկել շահերի բախման պահանջների խախտման հարցը

10.10.2022
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից սահմանադրական մարմինների բարձրագույն պաշտոններում բարեվարքության նման հատկանիշներ դրսևորող քաղաքական պաշտոնյաների առաջադրումը և շահերի բախման պայմաններում պաշտոններում ընտրությունը:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։

Առաջարկներ Ընտրական օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ

09.04.2022
Փաստաթղթում ներկայացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնց մեծ մասն արձանագրվել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական, ինչպես նաև դրան նախորդած ժամանակահատվածում ՀՀ-ում անցկացված այլ ընտրությունների ընթացքում: Միևնույն ժամանակ ներկայացվում են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման շրջանակներում դրանք ներառելու նպատակով:

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16.12.2021
Ներածություն 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են մի շարք համապետական ընտրություններ, իսկ 1996թ.-ից ՀՀ-ում անցկացված բոլոր համապետական ընտրությունները, ինչպես նաև 2015թ. անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների կողմից:

Սահմանափակումներ ընտրական հանձնաժողովների համար

21.08.2021
Գենյա Պետրոսյանը մասնակցել է «Ընտրական օրենսդրության բարեփոխում» թեմայով հերթական քննարկմանը՝ ներկայացնելով ընտրական հանձնաժողովների վերաբերյալ առկա որոշ խնդիրներ և առաջարկում լուծումներ: Մասնավորապես նա անդրադառնում է ընտրական հանձնաժողովների կազմավորմանը, լիազորություններին և անդամների համար նախատեսված սահմանափակումներին։