«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը 2021թ․ ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումների մասին

23.12.2021

2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:

Վերջին ժամանակներում խիստ մտահոգիչ են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հաջորդող գործընթացները առանձին համայնքներում, որոնք ստվերում և վտանգի տակ են դնում արձանագրված ձեռքբերումները և ստանձնած ժողովրդավարական բարեփոխումները: Հատկապես՝ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի կողմից տարբեր անհարկի միջամտությունների միջոցով փորձեր են կատարվել ազդելու ՏԻՄ-երի ձևավորման վրա։ Մասնավորապես՝ անհանգստացնող են ստորև բերվող դրվագները, ներառյալ՝ առանձին ՏԻՄ-երի ընտրություններում քվեարկության արդյունքները չընդունելու հիմքով ՏԻՄ-երի ձևավորումը բոյկոտելը, կոալիցիաների ձևավորման ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգերը, հաղթող թեկնածուների նկատմամբ՝ հատկապես հետընտրական ժամանակահատվածում կիրառվող քրեական հետապնդումները:

Ներբեռնել

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ դեկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2 համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

2021 թ․ դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

06.12.2021
2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որից՝ 36 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով համայնքի ավագանու և ղեկավարի ընտրություններ: «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել 29 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.

2021 թ․ նոյեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

15.11.2021
2021 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության հինգ համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Երեք համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

18.10.2021
2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ հոկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր գյուղերում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

06.10.2021
Սույն զեկույցը ներկայացնում է 2021 թ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները։

«Ձեր փաստաբանը»․ Ընտրախախտումների բողոքարկման կարգը

25.06.2021
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման ժամանակ անդրադարձել է ընտրական խախտումների բողոքարկման կարգին և վերջին ընտրության ժամանակ «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների հայտնաբերած խախտումներին։

Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021
«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանն ասում է՝ 21 հաղորդում են ուղարկել դատախազություն։

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների մասին

21.06.2021
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թ․ հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում։

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին (դիտարկման ժամանակահատվածը՝ հունիսի 7-16, 2021թ.)

18.06.2021
Դիտորդական առաքելության մասին «Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ.-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից: