Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարական և ինքնիշխան պետության հիմնասյունն են։ Երկար տարիներ կեղծված ընտրությունների և ժողովրդի իշխանության չիրացումից հետո կարևոր է ընտրական այնպիսի համակարգի ձևավորումը, որը մշտապես կապահովի ժողովրդի՝ ընտրությամբ իշխանություն ձևավորելու իրավունքը։ Որպես «Ականատես» դիտորդական առաքելության մաս՝ մենք մշտապես մասնակցում ենք ընտրությունների վերահսկողությանը, հայտնաբերված խնդիրների հիման վրա առաջարկում լուծումներ և վարում ռազմավարական դատավարություններ՝ փորձելով նպաստել թե՛ օրենսդրության, թե՛ պրակտիկայի բարելավմանը։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

06.10.2021

Սույն զեկույցը ներկայացնում է 2021 թ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները։
2021 թ.-ի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Մարշալի գերմանական ֆոնդի սևծովյան համագործակցության հիմնադրամի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Ձայների զուգահեռ հաշվարկն իրականացվել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ:
Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու են «Ականատես» դիտորդական առաքելության անդամ կազմակերպությունները, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները:
Դիտորդական առաքելությունն իր երախտագիտությունն է արտահայտում ընտրությունների դիտարկման գործընթացում ներգրավված դիտորդներին, համակարգողներին, իրավաբաններին և այլ անձանց, որոնց ակտիվ և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել արդյունավետ և որակյալ դիտորդական առաքելություն:

Ներբեռնել

Համատեղ հայտարարություն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

24.06.2022
2022 թ․ գարնանը ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց 2021թ․ ընտրական գործընթացներում բացահայտված խնդիրների գույքագրում, որի արդյունքում հետագայում պիտի մշակվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նոր փաթեթ։ Այս գույքագրումը ենթադրում էր թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների զեկույցների ու առաջարկությունների ուսումնասիրություն։

Առաջարկներ Ընտրական օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ

09.04.2022
Փաստաթղթում ներկայացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի որոշ խնդրահարույց իրավակարգավորումներ, որոնց մեծ մասն արձանագրվել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական, ինչպես նաև դրան նախորդած ժամանակահատվածում ՀՀ-ում անցկացված այլ ընտրությունների ընթացքում: Միևնույն ժամանակ ներկայացվում են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման շրջանակներում դրանք ներառելու նպատակով:

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը 2021թ․ ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումների մասին

23.12.2021
2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16.12.2021
Ներածություն 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են մի շարք համապետական ընտրություններ, իսկ 1996թ.-ից ՀՀ-ում անցկացված բոլոր համապետական ընտրությունները, ինչպես նաև 2015թ. անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների կողմից:

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ դեկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի 2 համայնքներում՝ Մարտունի քաղաքում և Գիշի գյուղում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

2021 թ․ դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

06.12.2021
2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որից՝ 36 համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով համայնքի ավագանու և ղեկավարի ընտրություններ: «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացվել 29 համայնքներում, որտեղ ընթացել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ.

2021 թ․ նոյեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

15.11.2021
2021 թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության հինգ համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Երեք համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, երկուսում` մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ

18.10.2021
2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Արցախի Հանրապետությունում 2021 թ․ հոկտեմբերի 10-ի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ

11.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր գյուղերում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ։ Ընտրական գործընթացները հսկվել են «Ականատես» դիտորդական առաքելության կողմից երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույց

06.10.2021
Սույն զեկույցը ներկայացնում է 2021 թ․-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին «Ականատես» դիտորդական նախաձեռնության իրականացրած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները։