Ընտրական տարբեր հանցագործությունների փաստերով այս պահին 47 հոգի քրեական հետապնդման է ենթակվում. «Ազատություն»

24.06.2021

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը նշում է․ «Խոսքը վերաբերում է 21 միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությանը, որոնք հիմնականում վերաբերել են ուղղորդումներին, վերահսկվող քվեարկությունը, քվեարկության գաղտնիության խախտմանը, ունեցել ենք առանձին դեպքեր դիտորդների իրավունքների խախտումների խախտումների, խոչընդոտումների մասին»։

Նախընտրական փուլի վերաբերյալ դիտարկումները «Ականատես»-ը ներկայացրել էր ավելի վաղ, իսկ քվեարկության օրը արձանագրված ուղղորդված քվեարկության և վերահսկվող դեպքերի հիմնական մասը վերաբերել է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից է ուղղորդման դեպք գրանցվել։