22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ):
Նախագծով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր:
Այսպես, Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում դրա ամբողջ ժամկետի ընթացքում կարող են ի թիվս այլոց իրականացվել հետևյալ ժամանակավոր սահմանափակումները.
Միևնույն ժամանակ Նախագծի հիմնավորման բաժնում հեղինակի կողմից չի փաստարկվում խնդրո առարկա կարգավորումները սահմանելու իրական անհրաժեշտությունը և հատկապես՝ վկայակոչված նպատակին հասնելու առումով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների նման խիստ միջամտության արդյունավետությունն ու համաչափությունը (հեղինակը նշում է միայն, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, և առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը)։
Խնդրահարույց ենք համարում նաև այն, որ Նախագծով վերը նշված սահմանափակումների կամայական կիրառման դեմ չեն սահմանվում գործուն հակակշռող երաշխիքներ, այդ թվում՝ դրանց կիրառման դեպքերը և պայմանները, կիրառող մարմինը և այլ, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից։
Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծը՝ առնվազն այս փուլում ձեռնպահ մնալով քննարկվող կարգավորումները սահմանելուց։ Առաջարկում ենք դրանք հանրային քննարկման ներկայացնել վերը նշված՝ միջամտության արդյունավետության և համաչափության հիմնավորումներով, ինչպես նաև գործուն երաշխիքների մեխանիզմ սահմանելով։