Ներկայացվել է ընտրախախտումների բողոքարկման վերաբերյալ փաստաթուղթը

25.06.2019

Պետրոսյանը նշել է, որ ընտրական հանձնաժողովների գործողությունները եւ որոշումները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը ընդլայնելու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարականները դեռեւս մնում են չկատարված:

ԻԶՊՀ-ի ներկայացուցիչները անդրադարձել են  նաև քրեաիրավական բնույթի խախտումների քննության հետ կապված հիմնախնդիրներին, դատական պրակտիկայում դիտորդական կազմակերպությունների հայցերի հիման վրա քննվող գործերին, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում դիմումների քննության հետ կապված խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։

Քաղաքականության փաստաթուղթը կարող եք կարդալ այստեղ։  

Ներկայացվել է ընտրախախտումների բողոքարկման վերաբերյալ փաստաթուղթը

25.06.2019
2019 թ․-ի հունիսի 25-ին տեղի ունեցած հանրային քննարկման Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրել է «Ընտրախախտումների բողոքարկման իրավասուբյեկտությանն առնչվող միջազգային չափորոշիչները և հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գրված քաղաքականության փաստաթուղթը։

Դասընթաց դիտորդների համար

29.11.2018
ԻԶՊՀ իրավաբանները վերապատրաստման դասընթաց անցկացրին գործընկեր «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբանների համար: ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն «Ականատես»-ի կարճաժամկետ դիտորդներին, ինչպես նաև կգրանցեն միջադեպերը և խախտումները, որոնց հիման վրա կկազմվեն հայցեր, բողոքներ՝ ուղղված իրավասու մարմիններին: