«Actio Popularis» ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում. Օրենսդրական զարգացումներ

07.04.2025


2025թ. մարտի 17-ին ոլորտային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Actio Popularis ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում. խնդիրներ և լուծումներ» հետազոտության ներկայացումը։  
Միջոցառման բանախոսներն էին ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը, Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Մարիամ Չիֆլիկյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը, «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի տնօրեն Արթուր Սաքունցը և ԻԶՊՀ իրավաբան Էլինա Գյուրջյանը։
ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրեց actio popularis սկզբունքի վերաբերյալ ԻԶՊՀ հետազոտության արդյունքները՝ համեմատական միջազգային փորձի օրինակների համադրմամբ։ Շեշտադրվեցին նաև ընթացիկ այլ օրենսդրական նախագծերում առկա որոշ հետընթաց կարգավորումները, որոնք ըստ բանախոսի՝ արժեզրկում են Մարդու իրավունքների ազգային ծրագրով նախատեսված «Actio Popularis» ինստիտուտի ընդլայնման հանձնառությունը: Ներկայացվեցին հասարակական կազմակերպությունների առաջարկները՝ միտված օրենսդրությամբ հանրային նշանակության ոլորտների ուրվագծմանը  առանց դրանց սպառիչ ցանկը նախատեսելու:  Կարևորվեց վարչական դատավարության օրենսգրքով հասարակական կազմակերպությունների իրավունքի ամրագրումը՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ։ Առաջարկվեց մի շարք բնագավառներում, այդ թվում՝ խտրականության կանխարգելման և բացառման, պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանրային գերակա շահին առնչվող գործընթացների, քաղաքաշինական ծրագրերի, հանրային ռեսուրսների օգտագործման, ազատազրկվածների իրավունքների, սպառողների իրավունքերի պաշտպանության, քաղաքական ֆինանսավորման, ընտրությունների, տնտեսական մրցակցության պաշտպանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հանրային վերահսկողության ու հանրային շահի պաշտպանության այլ բնագավառներում նախատեսել հասարակական միավորումների իրավասուբյեկտությունը։ Ընդ որում, հասարակական կազմակերպություններից բացի իրավասուբյեկտությամբ պետք է օժտվեն նաև հիմնադրամները և այլ ոչ առևտրային կազմակերպությունները:  Քննարկվեց նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում տուժողի շահերի ներկայացուցչությունը հասարակական միավորումներին պատվիրակելու հնարավորության սահմանման անհրաժեշտությունը՝ ի դեմս փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների, ինչպես նաև գործող կարգավորումներով նախատեսված սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը՝ շրջակա միջավայրի պահպանության  և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառներում։ 
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց վերանայված օրենսդրական նախագծերի բովանդակությունը, որոնք նախորդ խմբագրության համեմատ առավել առաջադեմ կարգավորումներ են նախատեսում: Այնուամենայնիվ, քննարկման մասնակիցները դարձյալ ընդգծեցին նախագծերը լավարկելու անհրաժեշտությունը՝ հանրային նշանակության ոլորտների ընդլայնման և նշված ցանկը ոչ սպառիչ սահմանելու միջոցով:  
Քննարկման մասնակիցները հանդես եկան հետաքրքիր բովանդակային ելույթներով:  
Հանդիպման ավարտին որոշվեց շարունակել համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ օրենսդրական նախագծերի լրամշակման հաջորդ փուլերում։ 
«ՔՀԿ չափիչ՝ի գործ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։
 

Դասընթաց հանրային ռեսուրսների չարաշահման վերաբերյալ

28.02.2025
Փետրվարի 20-ին և 21-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ը անցկացրին պիլոտային վերապատրաստում հանրային ռեսուրսների չարաշահման թեմայով։ Դասընթացավարներն էին ծրագրի փորձագետներ Գենյա Պետրոսյանը, Նատալյա Ադամյանը, Դավիթ Գյուրջյանը և Սերգեյ Գրիգորյանը։  Դասընթացի նպատակն է ամրապնդել ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների՝ հիմնական կանոնների և անաչառ վարքագծի առնչությամբ գիտելիքները։ Վերապատրաստման մոդուլը մշակվել է որպես տեղեկատվական արշավի նյութ՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ:

Actio popularis կամ ինչպես ընդլայնել ՀԿ-ների`  հանրային շահի պաշտպանության նպատակով  դատարան դիմելու հնարավորությունները

29.12.2024
Դեկտեմբերի 13-ին ոլորտային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ««Actio Popularis» ինստիտուտի ընդլայնման հնարավորությունները Հայաստանում» խորագրով։  Քննարկման բանախոսներն էին ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանը, Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ Մարիամ Չիֆլիկյանը, ԻԶՊՀ իրավաբան Էլինա Գյուրջյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը և «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ի տնօրեն Արթուր Սաքունցը։

Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ընտանեկան բռնության կանխարգելումը

09.12.2024
Դեկտեմբերի 4-ին Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը մասնակցեց  Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռաուլ Վալլենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կազմակերպած «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում: Արդի և նոր ձեւավորվող հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովին՝ անցկացնելով «Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության իրավական մեխանիզմների արդյունավետությունը» պանելային քննարկումը։  

Տեղի ունեցավ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը

22.12.2022
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն էր ամփոփել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում վեր հանված խնդիրները և ուրվագծվող լուծումները։ Ազգային և միջազգային փորձագետները ներկայացրին ու քննարկեցին ոլորտի հիմնական խնդիրները և հնարավոր արդյունավետ լուծումները։

Քննարկում գաղտնի վերահսկողության միջոցների, դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրների մասին

05.12.2022
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Գաղտնի վերահսկողության միջոցներ․ դատական և արտաքին վերահսկողությանն առնչվող խնդիրներ» խորագրով աշխատանքային քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին գաղտնի վերահսկողության միջոցները թուլատրելիս դատարանի իրավասության շրջանակը, դրա որոշման բովանդակությունը և հրատապ դեպքերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին և անկախ վերահսկողության հնարավորություններին։

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Մասնագիտական քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ

30.06.2022
Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԻԶՊՀ-ի «Մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման հիմնախնդիրները» մասնագիտական քննարկումը։

Տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը

08.06.2022
Հունիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԻԶՊՀ աշխատաժողովը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» թեմայով։

Ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը

16.12.2021
2021 թ․-ի դեկտեմբերի 17-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։