Ուսումնասիրվել են այն վճիռները, որոնցով Դատարանը ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը։
Միջոցառմանը մասնակցում էին դատավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Հույս ունենք, որ այսօր մեկնարկած քննարկումը շարունակական բնույթ կունենա։
Հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ:
***
Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։