Ուսումնասիրվել են Հայաստանի աշխատանքային օրենսդրության առանձին կարգավորումներ, վեր հանվել դրանց առնչվող խնդիրները և առաջարկվել լուծումներ։ Մեծ ուշադրություն է դարձվել նաև պրակտիկ խնդիրների ուսումնասիրությանը և դատական պրակտիկային, որոնց վերաբերյալ ևս մշակվել են առաջարկներ։
Քննարկումը սկսվեց ծրագրի համակարգող Դավիթ Գյուրջյանի (ԻԶՊՀ), Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի բացման խոսքով։ Ծրագրի փորձագետները ներկայացրին ուսումնասիրության համապատասխան հատվածները։
Հետազոտությունը կատարվել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Կրթություն և համերաշխություն», Վանաձորի հելսինկյան ասոցիացիա կազմակերպությունների մասնագետների և անկախ փորձագետի մասնակցությամբ։
Ուսումնասիրությունը կարող եք կարդալ այստեղ։