Ռազմական դրության ժամանակ կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության իրավունքների սահմանափակման ռիսկերի մասին

10.01.2023

22.12.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ):

Նախագծով ի թիվս այլ կարգավորումների սահմանվում է լայն հայեցողություն՝ էականորեն սահմանափակելու մարդու՝ կարծիքի արտահայտման ազատությունը և տեղեկատվության ազատության  իրավունքը, ինչը պարունակում է անհամաչափ սահմանափակման իրական ռիսկեր: 

Այսպես, Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում դրա ամբողջ ժամկետի ընթացքում կարող են ի թիվս այլոց իրականացվել հետևյալ ժամանակավոր սահմանափակումները.

  1. հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։

Միևնույն ժամանակ Նախագծի հիմնավորման բաժնում հեղինակի կողմից չի փաստարկվում խնդրո առարկա կարգավորումները սահմանելու իրական անհրաժեշտությունը և հատկապես՝ վկայակոչված նպատակին հասնելու առումով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների նման խիստ միջամտության արդյունավետությունն ու համաչափությունը (հեղինակը նշում է միայն, որ ըստ էության ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, և առաջարկվող իրավակարգավորումները միտված են վերը նշված նպատակների առավել արդյունավետ իրականացմանը)։ 

Խնդրահարույց ենք համարում նաև այն, որ Նախագծով վերը նշված սահմանափակումների կամայական կիրառման դեմ չեն սահմանվում գործուն հակակշռող երաշխիքներ, այդ թվում՝ դրանց կիրառման դեպքերը և պայմանները, կիրառող մարմինը և այլ, ինչը արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ 

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագիծը՝ առնվազն այս փուլում ձեռնպահ մնալով քննարկվող կարգավորումները սահմանելուց։ Առաջարկում ենք դրանք հանրային քննարկման ներկայացնել վերը նշված՝ միջամտության արդյունավետության և համաչափության հիմնավորումներով, ինչպես նաև գործուն երաշխիքների մեխանիզմ սահմանելով։

Ներբեռնել

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

11.11.2021
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվել է օրենքը լրացնել գույքի սեփականատիրոջը օտարման արդյունքում պատճառված «այլ վնասները» հատուցելու հնարավորություն ստեղծող իրավակարգավորումներով:

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

22.10.2021
14.10.2021 թ. իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակված «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ներկայացնում են մի շարք դիտարկումներ և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկություններ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության, ներպետական ոլորտային օրենսդրության և միջազգային լավագույն փորձի վերլուծության վրա:

ՀԿ-ների հայտարարությունը՝ անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

21.10.2021
Իրավապաշտպան ՀԿ-ները հայտարարություն են տարածել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ։

Կարծիք հանրային նշանանակության տեղեկությունների պրոակտիվ հրապարակման սահմանափակման մասին

21.07.2021
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը edraft.am հարթակում հրապարակած նախագծերով առաջարկում է սահմանափակել հանրային նշանակություն ունեցող որոշ կարևոր տեղեկությունների պրոակտիվ հրապարակումը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

24.03.2021
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հետընթաց է գործող կարգավորումից, որը բխում է միջազգային չափորոշիչներից և լավագույն փորձից։ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված երաշխիքը պետք է պահպանվի, իսկ Ֆինանսների նախարարության նշած հնարավոր խնդիրը լուծվի գործող կարգավորմամբ բացառություն սահմանելով, այն է՝ ֆինանսական հատկացման նվազեցման միակ հնարավորությունը պայմանավորելով Պաշտպանի ներկայացրած հայտով առաջարկված չափով։

ՀՀ-ում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

08.09.2020
Հայաստանի աշխատաշուկայում, ի թիվս տարաբնույթ խնդիրների, առկա են նաև կամավորական գործունեության (աշխատանքի) կարգավորմանն առնչվող բացեր։ Թեև կամավորական գործունեությունը բովանդակային առումով նույն աշխատանքային գործունեությունն է՝ առանց փոխհատուցման, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում համապատասխան իրավահարաբերությունները։

Առաջարկներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

05.06.2020
ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ ենք ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի- Վանաձորի գրասենյակի հետ։

Կարծիք-առաջարկ տեղեկատվության ազատությանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ

01.06.2020
Հանրային քննարկման դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ողջունելի են: Ի լրումն ներկայացվում են ևս մի քանի դիտարկումներ, որոնց հիման վրա նպատակահարմար է լրացնել ներկայացված նախագծերը:

Կարծիք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

30.04.2020
ՀԿ-ները և անհատ փաստաբաններ առաջարկներ են հրապարակել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

24.12.2019
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: