Մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունը քաղաքացիների արժանապատիվ կյանքի նախապայմանն է։ Մեր գործունեությամբ մենք վեր ենք հանում մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող տարբեր համակարգային խնդիրներ, առաջարկում լուծումներ ևփորձում հասնել մարդու իրավունքների պաշտպանության կայուն համակարգի ձևավորմանը։

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

24.12.2019

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Կարծում ենք, որ թեև հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը բխում է ՀՀ վավերացրած Օրհուսի կոնվենցիայի դրույթից, սակայն այն որոշակի պայմաններում պարունակում է նաև չարաշահման ռիսկ:

Մասնավորապես, առկա է վտանգ, որ տեղեկատվություն տնօրինողը կարող է նշված տեղեկատվությունը թաքցնել հասարակությունից՝ նպատակ ունենալով անխոչընդոտ թույլատրել այդ նույն տեղանքներում շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցություն ունեցող կամ դրա համար վտանգ ներկայացնող եղանակներով հողերի օգտագործումը կամ օտարումը, այդ թվում՝ օբյեկտների կառուցումը, շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցություններ ենթադրող գործողությունների իրականացումը և այլն: Նման պայմաններում անհրաժեշտ է առնվազն սահմանել հանրային վերահսկողական գործիքակազմ:

Այդ նպատակով անհրաժեշտ է.

1. նախատեսել, որ քննարկվող տեղեկատվության մատչելիության սահմանափակումը չի տարածվում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա. որպես հկ-ների ստացած տեղեկատվության ոչ իրավաչափ հրապարակման երաշխիք հնարավոր է նախատեսել նաև համաչափ պատասխանատվություն,

2. ընդլայնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հասարակական կազմակերպությունների առկա իրավասուբյեկտության շրջանակը:

Թեև հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի վերաբերյալ տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը բխում է ՀՀ վավերացրած Օրհուսի կոնվենցիայի դրույթից, սակայն կարծում ենք, որ այն որոշակի պայմաններում պարունակում է նաև չարաշահման ռիսկ: Մասնավորապես, առկա է վտանգ, որ տեղեկատվություն տնօրինողը կարող է նշված տեղեկատվությունը թաքցնել հասարակությունից՝ նպատակ ունենալով անխոչընդոտ թույլատրել այդ նույն տեղանքներում շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցություն ունեցող կամ դրա համար վտանգ ներկայացնող եղանակներով հողերի օգտագործումը կամ օտարումը, այդ թվում՝ օբյեկտների կառուցումը, շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցություններ ենթադրող գործողությունների իրականացումը և այլն:

Նման պայմաններում անհրաժեշտ է առնվազն սահմանել հանրային վերահսկողական գործիքակազմ: Այդ նպատակով անհրաժեշտ է.

1) նախատեսել, որ քննարկվող տեղեկատվության մատչելիության սահմանափակումը չի տարածվում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա. որպես հկ-ների ստացած տեղեկատվության ոչ իրավաչափ հրապարակման երաշխիք հնարավոր է նախատեսել նաև համաչափ պատասխանատվություն,

2) ընդլայնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հասարակական կազմակերպությունների առկա իրավասուբյեկտության շրջանակը:

Երկրորդ առաջարկը պայմանավորված է նրանով, որ հայցված տեղեկատվությունը ստանալն ինքնին ինքնանպատակ չէ և չի ապահովի հանրային վերահսկողության արդյունավետությունն առաջին հերթին այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը միևնույն է հասու չի լինի հասարակության լայն շերտին: Ուստի հանրությունն, ի դեմս ոլորտում գործունեություն ծավալող և փորձագիտական ներուժ ունեցող կազմակերպությունների, պետք է ունենա դատավարական իրավասուբյեկտություն՝ վիճարկելու վարչական մարմնի ցանկացած գործողություն և որոշում, որով ենթադրաբար ոչ իրավաչափ միջամտություն է իրականացվում շրջակա միջավայրի նկատմամբ, այդ թվում՝ հազվագյուտ կենդանիների և բույսերի բազմացման վայրերի: Ներկայիս խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորումները թույլ չեն տալիս նման հայցով դատարան դիմել այն հկ-ներին, որոնք չեն մասնակցել հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, այնինչ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող գործունեության բոլոր հնարավոր տեսակների համար չէ, որ սահմանում է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության գնահատում և փորձաքննություն, հետևապես և դրանց վերաբերյալ հանրային քննարկումների անցկացում: Օրինակ, ըստ օրենքի, անհրաժեշտ չէ համապատասխան փորձաքննություն և գնահատում իրականացնել մինչև 10 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման կապակցությամբ, այնինչ այդ միջամտությունը ևս կարող է էական բացասական ազդեցություն ունենալ այս կամ այն էկոհամակարգի, առանձին կենդանիների, բույսերի տեսակների կենսագործունեության վրա և այլն: Սակայն օրենքի տառացի մեկնաբանման դեպքում ստացվում է, որ նման դեպքերում հասարակական կազմակերպությունները, պայմանավորված հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներ չանցկացվելու, հետևապես և դրանց չմասնակցելու հանգամանքով, զրկվում են այդ գործողությունները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

Հիմք ընդունելով նշվածը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է կատարել լրացում նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6 հոդվածի 2-րդ մասում, ավելացնել 4-րդ կետ՝ այն շարադրելով հետևյալ կերպ. «Սույն մասի 2-րդ կետի պահանջը չի գործում այն դեպքերում, երբ օրենքով հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումների անցկացում չի նախատեսվում»:

Ներբեռնել

Տեղեկատվություն թաքցնելը՝ հնարավոր վտանգ շրջակա միջավայրի համար

24.12.2019
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

22.10.2019
Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի

22.10.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ, որը ընդունելու դեպքում կպարտադրի ՀՀ տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերություններին (ինտերնետ պրովայդերներին) հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին մի շարք տվյալներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դիրքորոշում հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի որոշ դրույթների վերաբերյալ

30.01.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի 33-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսող դրույթը, համաձայն որի՝ իրավաբանական ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարող հարկվել շրջանառության հարկով, խիստ խնդրահարույց է և ոչ նպատակահարմար: