Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021

Ընդ որում, խմբավորումները զինված են և կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ 2021 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ շփման գծում սպանվել է մեկ զինծառայող: Հաջորդ օրը, մայիսի 27-ին, Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարվել է Հայաստանի 6 զինծառայող:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը, ոգևորված Արցախում Թուրքիայի հետ համատեղ՝ վարձկան ջիհադիստների լայն ներգրավմամբ սանձազերծած պատերազմի միջազգային հանրության կողմից չդատապարտումից ու գործած պատերազմական հանցագործությունների անպատժելիությունից, ինչպես նաև օգտվելով Հայաստանում անկայուն քաղաքական իրավիճակից ու նախընտրական լարվածությունից, ավելի ու ավելի ագրեսիվ և անմարդկային քայլեր է ձեռնարկում և շարունակելու է ձեռնարկել՝ թուլացնելու մեր պետությունը՝ հիմքեր ստեղծելու հայաթափման և Հայաստանի Հանրապետության տարածքից ցանկալի կտորներ գրավելու համար:

Վերոնշյալ իրավիճակում իր բացարձակ անգործունակությունն են ի ցույց դնում ՀՀ անվտանգային համակարգի արտաքին բաղադրիչները, մասնավորապես՝ անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ՌԴ փոխգործակցային համակարգը, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգային համակարգը։ Անկասկած է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին դիմել և որից աջակցություն է ակնկալում Հայաստանի կառավարությունը, շահագրգռված չէ և նպատակ չունի պատշաճ ու պատեհ աջակցություն ցույց տալու Հայաստանի Հանրապետությանը, ինչի վկայությունն է առնվազն այն, որ տվյալ կառույցի անդամներից և ոչ մեկը մինչ օրս հրապարակային չի քննադատել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի դիրքավորվելու փաստը: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ պայմանագրի  և նաև այդ հիմքով  2016թ նոյեմբերի 30-ի՝  ՀՀ և ՌԴ կողմից համատեղ զինված ուժերի ձևավորման վերաբերյալ  համաձայնագրի դրույթներին համապատասխան ՌԴ-ն պարտավոր է անհապաղ արձագանքել ՀՀ տարածքային ամբողջականության խախտման դեպքերին, ՌԴ իշխանության կողմից որևէ արձագանք առկա չէ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման արձանագրված դեպքերին։ Բացի այդ, ՌԴ իշխանություններն, ըստ էության, սանձազերծում են նոր ագրեսիայի հնարավորություն՝ իրավիճակի հարթման միակ ճանապարհ դիտարկելով ՀՀ-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի իրավական ձևակերպումը՝ իր չհիմնավորված մասնակցությամբ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը ռիսկի տակ է: Անվտանգության ապահովման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունն է, այլ ո՛չ Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը: ՀՀ վարչապետի կողմից ներկայացվող խաղաղ հանգուցալուծման պլանը բավարար լուծում չէ, և անհասկանալի է Հայաստանի համար ճակատագրական հարցով իրավասու կառույցներին չդիմելը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԱՆՀԱՊԱՂ դիմի Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ քննարկելու 2020 թվականի աշնանը Արցախում սանձազերծած պատերազմից ի վեր տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ ընթացք տա այլ պետությունների կողմից ներկայացված անվտանգության ապահովման հետ կապված առաջարկներին:

Նման գործելաոճը բխում է քաղաքացու անվտանգությունն ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունից, հակառակ պարագայում վերջինս պատասխանատու է պետականությանը սպառնացող հետևանքների համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

 

Ներբեռնել

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ

29.07.2021
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Կոչ արտահերթ խորհրդարանական ընտրության առիթով

19.07.2021
Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։

Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021
ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը:

ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021
Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որ Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։

Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

06.04.2021
Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021
2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Նախագահի առարկությունները հակասում են Սահմանադրությանը

28.02.2021
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը: