ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարված ոճրագործությունները և պատերազմից հետո Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները, որոնք արդեն իսկ լուրջ քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից, չեն հանգեցրել ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակմանը։

Հայտարարությունն ամբողջությամբ կարդալու համար ներբեռնեք փաստաթուղթը։

Ներբեռնել

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ

29.07.2021
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Կոչ արտահերթ խորհրդարանական ընտրության առիթով

19.07.2021
Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։

Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021
ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը:

ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021
Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որ Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։

Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

06.04.2021
Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021
2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Նախագահի առարկությունները հակասում են Սահմանադրությանը

28.02.2021
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը: