Կոչ արտահերթ խորհրդարանական ընտրության առիթով

19.07.2021

Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։

Այս իրավիճակը միայն խորացնում է մեր հասարակության ներսում անհանդուրժողականությունը՝ հանգեցնելով նոր բաժանարար գծերի առաջացմանը և բացառելով Հայաստանում համերաշխության վերականգնման ու երկրի ապագայի շուրջ քաղաքակիրթ երկխոսության ձևավորման հեռանկարը, ինչպես նաև շեղում է իրական բանավեճից այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության ապահովման, իրավունքի գերակայության սկզբունքի իրականացման հարցերը, կրթության, առողջապահության, սոցիալական արդարության, թափանցիկ և հաշվետու կառավարման ոլորտների խնդիրները։

Ի վերջո, այս ընտրություններն առաջինն են 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և դեռևս օրակարգային ու հրատապ խնդիր են հանդիսանում սոցիալական արդարության հաստատումը, հաշվետու և թափանցիկ կառավարման ապահովումը, արդարադատության իրականացումը երաշխավորող հանրային վստահություն ունեցող դատաիրավական մարմինների ձևավորումը:

Հաշվի առնելով նախընտրական քարոզչության ընթացքում վերը նշված իրավիճակը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության և հասարակության համար կենսական խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է նաև քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների  ազատության և կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը և իրականացումը՝  անկախ ընտրությունների արդյունքներից։

ՀՀ իրավապահ և պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում, ապահովելու համար հասարակական կարգի պահպանումը քաղաքացիների առանց զենքի, խաղաղ  հավաքների ազատությունն իրականացնելու ընթացքում՝ կանխելով բռնության դրսևորման ցանկացած դեպք։

Քաղաքական կուսակացություններն ու դաշինքները, նրանց ղեկավարները, որոնք հայտ են ներկայացրել ստանալու ՀՀ քաղաքացիների քվեն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, անմիջական պատասխանատվություն են կրում իրենց հրապարակային կոչերով և դիքրոշումներում գործել բացառապես ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան, ջանքեր գործադրելու, որպեսզի իրենց համախոհներն ու աջակիցները գործեն սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացման հիման վրա։

Հորդորում ենք ընտրությունների քվեարկության օրն ու դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել փոխադարձ հարգանքի մթնոլորտ ու քաղաքակիրթ երկխոսություն, զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող  վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ, արդար ընտրությունների իրականացման,  լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ջանք չխնայեն հող նախապատրաստելու, որպեսզի Հայաստանի հասարակությունը ու հայ ժողովուրդը միավորվի և միասին, միահամուռ կերպով գտնի լուծումներ ստեղծված բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու համար։

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, մանիպուլյացիաների, չոտնահարել ուրիշների իրավունքները, հարգել այլ քաղաքացիների ազատ կամքն ու խոսքի իրավունքը։ Ակնկալում ենք փոխադարձ զսպվածություն և խոհեմություն բոլոր քաղաքական ուժերի համակիրների կողմից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ընտրությունների դիտորդական առաքելություններ իրականացնող միջազգային կառույցներին ապահովել առավելագույն անաչառություն, անկողմնակալություն և թափանցիկություն դիտորդության ժամանակ  և  ընտրություններից հետո երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ կառուցել ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության հարգման սկզբունքի վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց ռեսուրսային կենտրոն

Ներբեռնել

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ

29.07.2021
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Կոչ արտահերթ խորհրդարանական ընտրության առիթով

19.07.2021
Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։

Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021
ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը:

ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021
Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որ Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։

Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

06.04.2021
Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021
2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Նախագահի առարկությունները հակասում են Սահմանադրությանը

28.02.2021
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը: