ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները, անգործությունը, ինչպես նաև վարչական ակտերը կարող են բողոքարկվել Վարչական դատարան: Այնուամենայնիվ, օրենսգիրքը չի նախատեսում կատարողական վարույթի արագացմանը միտված հատուկ կարգավորումներ Վարչական դատարանում գործի քննության շրջանակներում: Հարկ է նշել, որ Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն չի ունեցել կատարողական վարույթներն արագացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, ինչը հիմք է հանդիսացել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման արձանագրման համար:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է, ի թիվս այլ միջոցների, Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ:
2. Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության համար ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված չեն հատուկ՝ առավել սեղմ դատավարական ժամկետներ և ընթացակարգեր, ինչի հետևանքով նշված խմբի գործերի տևական քննությունը հաճախ զրկում է անձին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցից:
Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը[1] ցույց է տալիս, որ տեղեկատվության տրամադրման մերժումը դատական կարգով վիճարկելու դեպքում դատական գործերի մի մասի քննությունը միայն Վարչական դատարանում տևել է 1-4 տարի, իսկ բողոքարկման պարագայում առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել է այդ ժամանակահատվածը[2]: Նման իրավակիրառ պրակտիկան բովանդակազրկում է տեղեկատվության ազատության իրավունքը և անձին զրկում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը պայմանավորված է առաջին հերթին տեղեկատվության տրամադրման սեղմ ժամկետներով: 2009 թ.-ի հունիսի 18-ի Եվրոպայի խորհրդի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև դրա բացատրական զեկույցի 64-րդ և 66-րդ կետերի համաձայն՝ անձը, որի հարցումը մերժվել է ամբողջությամբ կամ մասնակի, պետք է ունենա դատարանի կամ արտադատական կարգով՝ անկողմնակալ և անկախ մարմնի կողմիցայդ որոշման վերանայման հնարավորություն՝ արագ և ոչ թանկարժեք ընթացակարգով:
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ՀՀ վարչական ու քաղաքացիական դատավարությանօրենսգրքերում ամրագրել տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը որպես առանձին վարույթի տեսակ՝ սահմանելով հայցադիմումի քննության 30-օրյաժամկետ, ինչը զգալիորեն կնպաստի տեղեկատվության ազատության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների հետագա խախտումների կանխարգելմանը:
Վարչական դատավարության օրենսգիրքը չի սահմանում առաջին ատյանի դատարանումհարցաքննված վկային անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանում հարցաքննելու և նրացուցմունքներն ուղղակի գնահատելու հնարավորություն։
Մասնավորապես օրենսգրքի 144-րդ հոդվածի դրույթների մեկնաբանության արդյունքում հնարավոր էբխեցնել ստորադաս ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակիհետազոտելու հնարավորությունը: Սակայն ամեն դեպքում հնարավոր չէ նույնացնել առաջին ատյանիդատարանում հետազոտված ապացույցները կրկին հետազոտելու և հարցաքննված վկաներին կրկին հարցաքննելու հնարավորությունը, քանի որ ապացույց է համարվում վկայի տված ցուցմունքը, իսկ վկայինկրկին հարցաքննելու արդյունքում ձևավորվող ապացույցը նոր ցուցմունքն է՝ նոր ապացույց:
Նմանապես թեև 144-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը հստակ սահմանում է հնարավորություն՝ վերաքննիչդատարան ներկայացնելու և հետազոտելու նաև ստորադաս ատյանում չներկայացված ապացույցները, գործող իրավակարգավորման պայմաններում այն չի կարող նույնացվել առաջին ատյանի դատարանումչհարցաքննված վկաներին հարցաքննելու հնարավորության հետ:
Իրավակիրառ պրակտիկան ևս չի տարբերվում օրենսդրական կարգավորումներից, այլ կերպ ասած՝ Վերաքննիչ վարչական դատարանը գործնականում ևս չի ստեղծում հնարավորություն վերաքննիչ բողոքիքննության շրջանակում հարցաքննել վկաներին։
Նշված իրավակարգավորումների բացակայությունը խնդրահարույց է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդարդատաքննության իրավունքի պաշտպանության տեսանկյունից, ինչը, մասնավորապես, արձանագրվել էՍտեփանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 45081/04) գործով կայացված վճռով։