Կարծիք պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի մասին

16.11.2023

31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ): 

Սույնով ներկայացնում ենք մեր կարծիքը Նախագծի վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ, որոնցով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար սահմանել մյուս վարչական մարմինների վարչական ակտերի դեմ ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի համեմատ էապես ավելի բարձր չափի պետական տուրքեր։ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ըստ էության փաստարկվում են դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը թոթափելու և պետության կողմից կատարվող դատական ծախսերի հատուցանելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանումն առհասարակ իսկապես բխում է վերը մեջբերված նպատակից, և հենց այդ նպատակից ելնելով ՀՀ գործող օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են դատարան դիմելու իրավունքի չարաշահումը կանխարգելող բավականին զսպող ազդեցություն ունեցող պետական տուրքեր, որոնց արդյունավետությունը այդ համատեքստում հիմնավորվում է հենց նախագծի հեղինակի կողմից ներկայացվող վիճակագրությամբ։ 

ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-890 և ՍԴՈ-1655 որոշումների շրջանակներում, անդրադառնալով պետական տուրքեր վճարելու պարտականությանը, նշված սահմանադրական պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, պետական տուրքի բովանդակությանը, դերին ու նշանակությանը, գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը կարող է հետապնդել բացառապես 2 նպատակ, այն է՝ փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը և կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը՝ դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:

Նշված համատեքստում պետք է նկատել, որ առնվազն հեղինակը հիմնավոր փաստարկ չի ներկայացրել առ այն, որ  հատկապես ՆԳՆ ոստիկանության դեմ է, որ ներկայացվում են առավել շատ անհիմն հայցադիմումներ, կամ որ այդ տեսակ գործերն ունեն մյուսների համեմատ առավել բարդ բնույթ, ինչը հանգեցնում է պետության համար դրանց քննության ավելի մեծ ծախսատարության և որպես հետևանք ծախսերի հատուցանելիության մակարդակը այլ գործերին հավասար պահելու նպատակով պետական տուրքերի ավելի բարձր դրույքաչափեր կիրառելու անհրաժեշտություն առաջացնում։

Ավելին, քննարկվող նախագծի հետ մեկտեղ քննարկման է ներկայացված նաև «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը, անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով, ինչից բխում է, որ հեղինակն ինքն ունի այն համոզմունքը, որ նշված տեսակի գործերը ոչ միայն ավելի բարդ և պետության համար առավել ծախսատար չեն համեմատ մյուս վարչական ակտերի դեմ քննվողների, այլ ճիշտ հակառակը՝ մեծապես չեն հանդիսանում բարդ գործեր, ինչը թույլ է տալիս որպես կանոն դրանք քննել առավել պարզեցված՝ գրավոր կարգով։

Վերը նշվածը հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ առկա չէ տարբերակված մոտեցում ցուցաբերելու իրավաչափ և օբյեկտիվ որևէ հիմք՝ հատուկ մոտեցում ցուցաբերելու համար հատկապես ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների մասով։ 

Գտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում կխախտվի դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության բոլոր ձևերից զերծ մնալու հիմնարար երաշխիքը և առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացված փաթեթից հանել ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Օրենսդրական նախագծերի շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացնում է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։ 

Ներբեռնել

Կարծիք պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի մասին

16.11.2023
31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ԻԶՊՀ-ն հրապարակում է իր կարծիքը։

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Արդար դատաքննության իրավունք. ողջամիտ ժամկետի խախտմանն առնչվող խնդիրներ

03.11.2023
Սույն հետազոտության նպատակն է վեր հանել այս բնագավառում առկա միջազգային փորձը՝ նպատակ ունենալով բացահայտելու այլ պետություններում ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը և մոդելները, ինչպես նաև այս բնագավառում առկա միջազգային չափանիշները։

Արդար դատաքննության իրավունք. ողջամիտ ժամկետի խախտմանն առնչվող խնդիրներ

03.11.2023
Սույն հետազոտության նպատակն է վեր հանել այս բնագավառում առկա միջազգային փորձը՝ նպատակ ունենալով բացահայտելու այլ պետություններում ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը և մոդելները, ինչպես նաև այս բնագավառում առկա միջազգային չափանիշները։

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

24.10.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։

Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի ձերբակալած հայերին. ՀԿ-ների հայտարարությունը

13.10.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետեւ, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը եւ ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

Խմբագրե՞լ, թե՞ ոչ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը. ԻԶՊՀ առաջարկը

11.10.2023
Արդարատադատության նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված այն հանցանքները, որոնք կատարվել են ոչ շահադի-տական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով՝ պատճառաբանելով, որ դրանք կոռուպցիոն հատկանիշներ չունեն։ Ըստ ԻԶՊՀ-ի՝ այդպես է միայն առաջին հայացքից։ Ավելին, Հիմնադրամն առաջարկում է հանել նախագծի հոդվածը։ Թե ինչու, կարդացեք։

Այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

10.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ մշակել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել երկու այլընտրանքային զեկույց: Զեկույցները մշակվել են Կոմիտեի 74-րդ նստաշրջանին ընդառաջ, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։ Դրանք անդրադառնում են ինչպես աշխատանքային իրավունքներին, այնպես էլ խտրականության արգելքին և առողջության իրավունքին։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։