Այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

10.10.2023

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ մշակել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներիկոմիտե է ներկայացրել երկու այլընտրանքային զեկույց: Զեկույցները մշակվել են  Կոմիտեի 74-րդնստաշրջանին ընդառաջ, որտեղ  քննարկվել են ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութայինիրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։

Հայաստանում աշխատանքի արդար և նպաստավոր պայմաններ ունենալու՝ յուրաքանչյուրի իրավունքի իրացման վերաբերյալ (համատեղ ներկայացում՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի հետ համահեղինակությամբ)։ Այս զեկույցը վերաբերում է Հայաստանում աշխատանքի արդար և նպաստավոր պայմաններ ունենալու՝ յուրաքանչյուրի իրավունքի իրացմանը, աշխատավայրում խտրականության արգելքին, արհեստակցական կազմակերպությունների անդամակցության սահմանափակումներին, գործադուլի իրավունքի սահմանափակումներին և հղի և կրծքող կերակրող կանանց համար աշխատանքի առողջ ևանվտանգ պայմանների ապահվմանն առնչվող խնդիրներին։ Նշված խնդիրների թերի կարգավորման արդյունքում պետությունը չի ապահովել Դաշնագրի 2-րդ և 7-րդ  հոդվածների շրջնակներում ստանձնած պարտավորությունները։

Հայաստանում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանությանիրավիճակի վերաբերյալ (կոլեկտիվ ներկայացում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամինախաձեռնությամբ՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի,  «Հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի,  Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, և Երեխանի պաշտպանության ցանցի կողմից)։ Զեկույցն անդրադառնում էխնտրականության արգելքի, աշխատանքի իրավունքի, առողջության իրավունքի, մասնավորապես՝մաքուր օդի իրավունքի և կրթության իրավունքի իրականացման խնդիրներին։ Զեկույցն անդարադառնումէ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում սոցիալական մի շարքիրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վատթարացման և առհասարակ վերացման խնդրին։

 Զեկույցները հասանելի են այստեղ։ 

 

Զեկույցների շուրջ աշխատանքն ԻԶՊՀ-ն իրականացրել է  Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

Դիտարկումներ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

06.11.2023
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։ ԻԶՊՀ-ն, ԹԻՀԿ-ը և ՀՔԱՎ-ը իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

24.10.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։

Խմբագրե՞լ, թե՞ ոչ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը. ԻԶՊՀ առաջարկը

11.10.2023
Արդարատադատության նախարարությունն առաջարկում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված այն հանցանքները, որոնք կատարվել են ոչ շահադի-տական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով՝ պատճառաբանելով, որ դրանք կոռուպցիոն հատկանիշներ չունեն։ Ըստ ԻԶՊՀ-ի՝ այդպես է միայն առաջին հայացքից։ Ավելին, Հիմնադրամն առաջարկում է հանել նախագծի հոդվածը։ Թե ինչու, կարդացեք։

Այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին

10.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ մշակել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե է ներկայացրել երկու այլընտրանքային զեկույց: Զեկույցները մշակվել են Կոմիտեի 74-րդ նստաշրջանին ընդառաջ, որտեղ քննարկվել են ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» դաշնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման առաջընթացը։ Դրանք անդրադառնում են ինչպես աշխատանքային իրավունքներին, այնպես էլ խտրականության արգելքին և առողջության իրավունքին։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Տեղեկատվության ազատությունից մինչև ընտրական հանձնաժողովներ. ի՞նչ փոխել ՎԻՎՕ-ում

09.10.2023
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը առաջարկություններ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ. Բանալի բառեր՝ տեղեկատվության ազատություն, ընտրական իրավունք, պատժի համաչափություն, իրավական որոշակիություն։

Առաջարկություններ ԲԿԳ հանձնառությունների նախագծի վերաբերյալ

22.09.2023
Ընդունելով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծում տեղ գտած գործողությունների կարևորությունը՝ ԻԶՊՀ-ն անհրաժեշտ է համարում որոշ հանձնառությունների մասով կատարել հստակեցումներ/լրացումներ՝ դրանց շրջանակում կարևոր բաղադրիչներ ընդգրկելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի կարգավորման մասին

22.09.2023
ԻԶՊՀ-ն անդրադառնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքելու աշխատանքային պայմանագրերը։ Կազմակերպությունն առաջարկում է նախատեսել մեխանիզմներ, որոնք ըստ անհրաժեշտության կմեղմեն աշխատողների ֆինանսական բեռը։

Առաջարկություններ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

15.09.2023
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առանցքային նշանակության առաջարկություններ են ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ։

Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

28.07.2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։