Համերաշխություն Բելառուսին

20.08.2020

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:

Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։

Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.

  • ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը,
  • անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը,
  • ազատել բոլոր քաղբանտարկյալներին։

Հայտարարությունը բաց է միանալու համար

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ

Ներբեռնել

Հետպատերազմյան իրավիճակի մասին

12.11.2020
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։ Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը:

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները

05.10.2020
Հորդորում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը։

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

28.09.2020
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով: Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

10.09.2020
2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»:

Համերաշխություն Բելառուսին

20.08.2020
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ փոխել կառավարությունը ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել , չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:

Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

18.06.2020
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին:

Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում

29.05.2020
COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։

Հայտարարություն ԲՀՀ-Հայաստանի դեմ իրականացվող հարձակումների մասին

30.09.2019
Ավելի քան յոթ ամիս Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հայաստանյան գրասենյակը ենթարկվում է տարբեր բնույթի հարձակումների մի խումբ անձանց կողմից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, այսպես կոչված «Վետո» խմբակը, շրջափակելով ԲՀՀ-Հայաստանի գրասենյակը, հետևողաբար ատելության խոսք օգտագործելով և հոգեբանական ճնշման ենթարկելով հիմնադրամի աշխատակիցներին և գործընկերներին, սպառնալիքներ հասցեագրելով գրասենյակի այցելուներին, խոչընդոտում է տվյալ կառույցի բնականոն գործունեությունը:

Խաղաղ հավաքների ազատության մասին

22.08.2019
2019 թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018 թ.-ի հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի վերաբերյալ

02.08.2019
Սույն փաստաթղթով ներկայացված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանև դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ։