Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները

05.10.2020

Եվրոպական մայրցամաքում հաճախ ուղիղ ռազմական վտանգին փոխարինում է տեղեկատվական պատերազմի վտանգը, ինչի ուղղությամբ դեռևս պատշաճ գործողություններ չեն իրականացվում։ Միևնույն ժամանակ իրական ռազմաքաղաքական սպառնալիքները տեղափոխվել են Միջին Արևելք և դեպի Կենտրոնական Ասիա։ Այս տարածաշրջանների գրեթե բոլոր հակամարտություններում առանցքային դերակատար է Թուրքիան, որն ուղղակի ռազմական միջամտությամբ սրում է իրավիճակը մասնավորապես Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում։

Ըստ անկախ հետաքննությունների, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկան ահաբեկիչների, որոնք ուղղակիորեն մասնակցում են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ՝ մասնակցելով Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, մինչ Դաշինքի անդամ պետությունը ահաբեկիչների է հավաքագրում և օգտագործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խրախուսելով ահաբեկչության տարածումը և առավել ապակայունացնելով իրավիճակը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2020 սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման համար, այլ նաև պատերազմի ընթացքում քննադատել և խոչընդոտել է Ղարաբաղյան հակամարտությամբ խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ զինադադարի կոչերն անընդունելի են։ Պատերազմի անցած երկու շաբաթների ընթացքում ամեն օր ադրբեջանական ռազմական բեռնատար օդանավերը թռիչքներ են կատարել դեպի Թուրքիա։ Թուրքիայի միջամտությունը հանգեցրել է զոհերի և տուժածների նաև խաղաղ բնակչության շրջանում։  

Դրանով հանդերձ Թուրքիայի վարչակազմն իր անթաքույց ագրեսիվ գործողություններով ոչ միայն նպաստում է Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի ռազմական ագրեսիային, այլև ձգտում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Սա ոչ թե ուղղակի միջազգային այդ մեխանիզմի կարգավիճակի և ձևաչափի փոփոխություն է ենթադրում, այլև վտանգի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի  հիմնարար սկզբունքներից մեկը, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։

2020 հոկտեմբերի 12-ին թուրքական Հաբեր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիմնավորելով, թե ինչու Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր ունենա, ասել է, որ՝  «Այսօր Թուրքիան ուժային կենտրոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով: Արևմուտքում շատերը չեն ցանկանում դա ընդունել, դա նրանց զայրացնում է: Նրանք սովոր են նրան, որ, ցավոք, անցյալ դարում, երբեմն նրանց խոսքերը բարձր արժեք ունեին թուրքական քաղաքականության մեջ: Բայց այսօր Թուրքիան բացարձակապես անկախ քաղաքականություն է վարում և դարձել է համաշխարհային մասշտաբի ուժ: Առանց Թուրքիայի ո՞ր հարցն է լուծվում մեր տարածաշրջանում: Տեսեք, Թուրքիան իր խոսքն է ասում Սիրիայում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում, և սա իրականություն է: Նրա հետ պետք է հաշվի նստել»:

Այս հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իր քաղաքականությունը վարում է միայն սեփական շահերի, այլ ոչ թե Դաշնագրում ամրագրված սկզբունքների առաջմղման կամ մյուս անդամ պետությունների հետ փոխօգնության ոգով։ Նման քաղաքականության շարունակումը կհանգեցնի ոչ միայն ՆԱՏՕ-ի որպես անվտանգության և խաղաղության երաշխավոր կազմակերպության  հեղինակազրկմանը տարածաշրջանում, այլև ահաբեկչության տարածմանը Կովկասում՝ խորացնելով հումանիտար աղետը։

 Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք․

Հրատապ  միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը,


Հետաքննել Թուրքիայի միջամտության իրավաչափությունը տարածաշրջանի հակամարտություններում և նրա գործողությունների համատեղելիությունը Դաշինքի սկզբունքների հետ՝  տալով ռազմաքաղաքական գնահատական,

Կիրառել պատժամիջոցներ և հստակ արգելանքներ՝ բացառելու այդ միջամտության շարունակականությունը,

Վերանայել Հյուսիսատլանտյան դաշնագրի իրավասության տարածքը՝ ապահովելով սկզբունքների և պաշտպանության մեխանիզմների տարածումը երրորդ երկրներում անդամ պետությունների միջամտության դեպքերի համար,

Նախատեսել սկզբունքներ և մեխանիզմներ՝ հետագայում կանխելու ՆԱՏՕ-ի կանոնադրության և հիմնարար սկզբունքները ոտնահարող անդամ պետության ոչ իրավաչափ գործունեությունը, պատժամիջոցներ կիրառելու նման գործունեության իրականցման դեպքում, ապահովելու  տուժած երրորդ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը և խախտված իրավունքների վերականգնումը։


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ներբեռնել

Հետպատերազմյան իրավիճակի մասին

12.11.2020
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը։ Բոլորիս պատած վիշտն ու արդարացի ցավը չպետք է մթագնի առողջ բանականությունը:

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները

05.10.2020
Հորդորում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը։

Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

28.09.2020
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով: Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

10.09.2020
2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»:

Համերաշխություն Բելառուսին

20.08.2020
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ փոխել կառավարությունը ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել , չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:

Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

18.06.2020
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին:

Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում

29.05.2020
COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։

Հայտարարություն ԲՀՀ-Հայաստանի դեմ իրականացվող հարձակումների մասին

30.09.2019
Ավելի քան յոթ ամիս Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ) հայաստանյան գրասենյակը ենթարկվում է տարբեր բնույթի հարձակումների մի խումբ անձանց կողմից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, այսպես կոչված «Վետո» խմբակը, շրջափակելով ԲՀՀ-Հայաստանի գրասենյակը, հետևողաբար ատելության խոսք օգտագործելով և հոգեբանական ճնշման ենթարկելով հիմնադրամի աշխատակիցներին և գործընկերներին, սպառնալիքներ հասցեագրելով գրասենյակի այցելուներին, խոչընդոտում է տվյալ կառույցի բնականոն գործունեությունը:

Խաղաղ հավաքների ազատության մասին

22.08.2019
2019 թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018 թ.-ի հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի վերաբերյալ

02.08.2019
Սույն փաստաթղթով ներկայացված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանև դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ։