Հետպատերազմյան իրավիճակի մասին

12.11.2020

Չսատարելով որևէ քաղաքական ուժի՝ դատապարտում ենք նախորդ օրերին տեղի ունեցած բռնության անընդունելի դեպքերը, կոչ ենք անում զերծ մնալ որոշ շրջանակների խաբեության ծուղակն ընկնելուց և պահանջները ներկայացնել ոչ բռնի և օրինական ճանապարհով։ Որևէ իրավիճակում արդարացված չէ բռնության կիրառումը և ռազմական դրության պայմաններում քաղաքական ճգնաժամի հրահրումը։ Արդեն իսկ տեղի ունեցածը՝ ՀՀ ԱԺ նախագահին ծեծի ենթարկելը, Կառավարության և Ազգային Ժողովի շենքերում վայրագությունների իրականացումը, կառավարական առանձնատան, Ազատություն ռադիոկայանի և ԲՀՀ-Հայաստանի գրասենյակների վրա հարձակումները, հավաքների ժամանակ բռնության կոչեր հնչեցնելը խորապես մերժելի և դատապարտելի է։

Որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։ Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել , թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։


Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդhուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը։


Ստեղծված բարդագույն իրավիճակում յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր ներուժի չափով պետք է աջակցի Հայաստանում ու Արցախում օր առաջ իրավիճակի կայունացմանն ու բարելավմանը՝ առողջապահական, սոցիալական, կրթական և տնտեսական և այլ հրատապ խնդիրների լուծմանը՝ հանուն պատերազմը վերապրածների և բոլորիս անվտանգության։

Հավատացած ենք, որ առկա ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը ծառացած խնդիրների լուծումն է սահմանադրական և օրինական ճանապարհով, բռնության և ապակայունացման իսպառ բացառմամբ։

Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Քաղաքական երկխոսություն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Խտրականության դեմ պայքարի ու հանուն հավասարության կոալիցիա
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հանրային լրագրության ակումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Իզաբելլա Սարգսյան, կրոնագետ
Անահիտ Սիմոնյան, իրավապաշտպան, հետազոտող
Ալեքսանդր Մարտիրոսյան, հաղորդակցության և մեդիա մասնագետ
Ստելլա Չանդիրյան, իրավաբան
Վարդինե Գրիգորյան, հանրային կառավարման մասնագետ
Տաթևիկ Ղարիբյան, իրավաբան
Նիկոլայ Հովհաննիսյան, իրավաբան

Ներբեռնել

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ

29.07.2021
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Կոչ արտահերթ խորհրդարանական ընտրության առիթով

19.07.2021
Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։

Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին` պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

19.07.2021
ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքացիական հասարակության ուղերձը իշխանությանը

02.07.2021
Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը:

ՈւԵՖԱ-ի Եվրո 2020-ի՝ Բաքվում նախատեսված խաղերն ընդունելու իրավունքից Ադրբեջանին զրկելու մասին

11.06.2021
Սույնով կոչ ենք անում ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանին զրկել Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու իրավունքներից, նախատեսված խաղերը տեղափոխել այլ վայր, և միանալով միջազգային հանրությանը՝ պահանջել, որ Ադրբեջանն անմիջապես և առանց որևէ նախապայմանի վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի վերցված քաղաքացիական անձանց:

Անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

27.05.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։

Հայտարարություն եռակողմ բանակցությունների մասին

20.05.2021
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»:

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

06.04.2021
Արցախում են գտնվում ժառանգության կարևորագույն օբյեկտներ և հնագիտական նշանակալից ռեսուրսներ: Հայկական մշակույթի մոտ 4,000 նմուշներ կան Արցախում՝ ներառյալ 370 եկեղեցիներ, 119 ամրոցներ և պատմական և մշակութային այլ հուշարձաններ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կախված են քաղաքական կամքից

21.03.2021
2021թ․ մարտի 18-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։

Նախագահի առարկությունները հակասում են Սահմանադրությանը

28.02.2021
2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը: