44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո»  թեմայով քննարկումը։

Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ։

Սույն քննարկման և քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների Վարշավա այցի նպատակն էր բարձրացնել ԵԱՀԿ պետությունների և միջազգային համայնքի իրազեկվածությունը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, Հայաստանի և Արցախի դեմ մինչ օրս շարունակվող ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել ԵԱՀԿ-ից գործարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն նմանատիպ հանցագործությունների կրկնությունն ապագայում։

Քննարկմանը մասնակցել են  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։

«Արցախյան 44-օրյա պատերազմը հանգեցրեց հազարավոր զոհերի, բայց այն վերջ չդրեց Հարավային Կովկասի այս երկարատև հակամարտությանը։ Այսօր Հայաստանն ու Արցախը շարունակվում են ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային։  Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների զոհերն ու նրանց ընտանիքները մինչ օրս սպասում են արդարադատության», – միջոցառման բացման ժամանակ ասել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Շիրինյանը։

Քննարկման ժամանակ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող ռասիզմի, հայատյացության քաղաքականության դրսևորումները, հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերը, հատուկ ընդգծել հայ բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։

«Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների արտադատական սպանությունները, ողջ անձանց գլխատումները և խոշտանգումները միմյանցից անջատ հանցագործություններ չեն, այլ Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացության, անպատժելիության և հերոսացման մթնոլորտի վառ հետևանք են», – միջոցառման ժամանակ իր ելույթում շեշտել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Իրավապաշտպաններն իրենց ելույթներում պահանջել են, որպեսզի Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ միջազգային արձագանքը լինի համարժեք և ավելի վճռական։ Ընդգծվել է, որ Բաքվի գործողությունները պարզապես դատապարտելուց զատ, ժամանակն է հստակ խոսել շարունակական ագրեսիայի հետևանքների մասին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների միջոցով։   Պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կոչ է արել միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, տարածաշրջանում ապահովել ավելի մեծ միջազգային ներգրավվածություն և ներկայություն՝ իրավիճակի հնարավոր վատթարացումը և Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու համար։

Վարշավայում քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը՝ ուժի կիրառումը և մարդու իրավունքների նոր խախտումները բացառելու նպատակով։

Կալանավորված անձի՝ փաստաբանի տեսակցելու իրավունքի մասին

13.10.2022
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ ԻԶՊՀ-ն առաջարկում է վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

10.10.2022
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։

Ադրբեջանի ագրեսիան՝ ժողովրդավարության խոչընդոտ

06.10.2022
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ԻԶՊՀ տնօրեն Գենյա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ դատաիրավական համակարգի խնդիրներին և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվում է իր ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների պատճառով։

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը

04.10.2022
Հայտարարությամբ դատապարտվում է իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջվում վերանայել առաջադրումը։

Քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություններն անընդունելի են

22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին:

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

13.09.2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

12.09.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Անհրաժեշտ են մանրամասն կարգավորումներ՝ զենքի կիրառման համաչափության համար․ քննարկում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր լիազորությունների մասին

09.09.2022
Սեպտեմբերի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեին» քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է ԻԶՊՀ իրավական հարցերով փորձագետը Դավիթ Գյուրջյանը։

Փոփոխություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում

30.08.2022
Արդարադատության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որում առկա են ծառայողների համալրման կարգին առնչվող խնդրահարույց կետեր։ Փաստաթղթում ամփոփվում են հիմնական խնդիրները և ներկայացվում առաջարկություններ։